Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Զարմանահրաշ բաղադրատոմսը քայքայում է քաղցկեղի բջիջները և բուժում ամբողջ մարմինը. tert.am

Զարմանահրաշ բաղադրատոմսը քայքայում է քաղցկեղի բջիջները և բուժում ամբողջ մարմինը. tert.am

Weekly Healthy Life-ը զարմանահրաշ բաղադրատոմս է ներկայացրել, որը բուժում է ամբողջ մարմինը, մաքրում արյան բջիջները, բուժում է սիրտը, վերականգնում իմունային համակարգը, լյարդը, երիկամները և անգամ մաքրում մարսողական համակարգը հիվանդածին հարուցիչներից:

 

Այս բաղադրատոմսն ունի նաև այլ օգտակար հատկություններ. բարելավում է ուղեղի աշխատանքը, լավացնում հիշողությունը, պաշտպանում սիրտը կաթվածից և օգնում վերականգնվելնոպաներից հետո:

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

 

400 գրամ ցորեն,

15 կիտրոն,

12 գլուխ սխտոր,

1 կգ մեղր,

400 գրամ ընկույզ:

 

Պատրաստման եղանակը.

 

Ցորենը թրջել և թողնել՝ գիշերը մնա ջրի մեջ: 10-12 ժամ հետո մաքրել ցորենի հատիկները, լվանալ և թողնել ապակյա տարայում ևս 24 ժամ, որ բողբոջի: Այնուհետև միասին աղալ ցորենը, ընկույզը և մաքրած սխտորը, ինչպես նաև 5 կիտրոն՝ կեղևով, և այդ բոլորը խառնել իրար: Մյուս կիտրոններից քամել հյութը և ավելացնել խառնուրդին: Ապա ավելացնել մեղրը, խառնել փայտյա գդալով, ապա խառնուրդը լցնել տարայի մեջ, որի մեջ պետք է պահել սառնարանում: 3 օր անց այն պատրաստ կլինի օգտագործման համար:

 

Յուրաքանչյուր անգամ օգտագործել 1-2 ճաշի գդալ նախաճաշից, լանչից, ճաշից  և քնելուց 30 րոպե առաջ:  Օգտագործել մինչև վերջանա պատրաստված խառնուրդը: Քաղցկեղի դեմ պայքարելիս անհրաժեշտ է օգտագործել 2 ժամը մեկ, կանխելու համար՝ տարին մեկ անգամ:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ