Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիտրոնի և քրքումի թուրմը կօգնի մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից. tert.am

Կիտրոնի և քրքումի թուրմը կօգնի մաքրել օրգանիզմը թունավոր նյութերից. tert.am

Տոքսինները տարբեր եղանակներով հայտնվում են մեր օրգանիզմում` սկսած օդից, որը մենք շնչում ենք, մինչև այն սնունդը, որն ընդունում ենք կամ՝ ջուրը, որը խմում ենք: Եթե ցանկանում եք պահպանել առողջությունն ու օգնել օրգանիզմին, պետք է մաքրել այն կանոնավոր կերպով:

 

Ինչպես գրում է healthylivinghouse.com-ը` օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու լավագույն եղանակը շատ բանջարեղեն և ջուր օգտագործելն է: Բացի այդ՝ աղբյուրն առաջարկում է թուրմ պատրաստել բնական բաղադրիչներից և օգտագործել  պարբերաբար, որը ևս նպաստում է օրգանիզմի մաքրմանը:

 

Կիտրոնն ու քրքումը հիանալի  համադրություն է: Կիտրոնը պարունակում է հակաօքսիդանտներ և վիտամին C, իսկ քրքումը կարող է բուժել տարբեր հիվանդություններ և պայքարել քաղցկեղի դեմ:

 

Քրքումը հիանալի է մաշկի համար: Այն խոնավեցնում է, մաքրում և սնուցում մաշկը`այն պահելով երիտասարդ և էլաստիկ:

 

Վիտամին C-ն երիտասարդացնում է մաշկը ներսից և նվազեցնում կնճիռները:

 

Թուրմի պատրաստման բաղադրատոմսը.

 

Բաղադրիչներ.

200 մլ տաք ջուր,

1 թեյի գդալ պերճածաղիկի (ագավե) նեկտար կամ մեղրի մի քանի կաթիլ,

կես կիտրոն,

¼ – ½  թեյի գդալ քրքում:

 

Պատրաստման եղանակը.

 

Քամել կիտրոնը բաժակի մեջ: Ապա խառնել տաք ջուրն ու քրքումը: Լավ խառնելուց հետո ավելացնել մեղրը կամ պերճածաղիկը: Խմելուց առաջ խառնել, քանի որ քրքումը բաժակի հատակին նստելու հատկություն ունի:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ