Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Քրքումի ոսկե կաթ. առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը. tert.am

Քրքումի ոսկե կաթ. առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը. tert.am

«Ոսկե  կաթը» համեղ և անհավանական առողջարար ըմպելիք է, որը հատկապես հարմար է երեկոյան օգտագործման համար, և արդյունքն ակնհայտ է:

 

Ինչպես գրում է healthyfoodteam.com-ը` ըմպելիքի հիմնական բաղադրիչը քրքումն է: Այն պարունակում է կուրկումին, պոլիֆենոլներ, որոնք հիմնական ակտիվ բաղադրիչներն են, առկա են ավելի քան 150 բուժական միջոցներում: Այն պարունակում է նաև հակաօքսիդանտներ, ունի հակաբորբոքային և հակաուռուցքային հատկություններ:

 

Քրքումի  օգտակար հատկանիշներից մի քանիսը.

 

  • ամրացնում է իմունային համակարգը,
  • օգնում է պահպանել խոլեսթերինի մակարդակը,
  • բարելավում է մարսողությունը,
  • մաքրում է լյարդը,
  • կարգավորում է նյութափոխանակությունը,
  • օգտակար է արյան բարձր ճնշման պարագայում,
  • լավ է հիշողության և ուղեղի աշխատանքի համար:

 

Սև պղպեղի համադրությամբ քարքումի օգտակար հատկությունները բազմապատկվում են:

 

Բաղադրատոմսը բաժանվում է 2 մասի. սկզբում պետք է պատրաստել քրքումի մածուկ և այն օգտագործել  «ոսկե  կաթ» պատրաստելու համար:

 

Քայլ առաջին. քրքումից կարելի է մածուկ պատրաստել:

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

¼ բաժակ քրքումի փոշի,

½ թեյի գդալ աղացած պղպեղ,

½ բաժակ զտված ջուր:

 

Պատրաստման եղանակը.

 

Լցնել բոլոր բաղադրիչները եփելու համար նախատեսված փոքր տարայի մեջ և լավ խառնել: Դնել միջին ուժգնության կրակի վրա և անընդհատ խառնել, մինչև խառնուրդը դառնա մածուցիկ: Այն սառեցնելուց հետո կարելի է պահել փոքրիկ տարայում՝ սառնարանում:

Ք

այլ երկրորդ. «ոսկե կաթ»

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

¼ թեյի գդալ քրքումի մածուկ,

1 բաժակ նշի կաթ, կարող եք օգտագործել նաև սովորական կաթ,

մի քիչչ մեղր,

1 թեյի գդալ կոկոսի յուղ:

 

Կաթն ու քրքումի մածուկը դնել դանդաղ կրակի վրա: Լավ խառնել և եռացնել: Վերցնել կրակից: Երբ ըմպելիքը սառչի, ավելացնել մեղրն ու յուղը: Ըմպելիքն ունի նուրբ ոսկեգույն երանգ, հենց այդտեղից էլ գալիս է անունը: Եթե երբեք չեք օգտագործել քրքում, սկսել քիչ չափաբաժնով և հետևել արդյունքին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ