Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

6 սննդատեսակ, որոնք օգտակար են համարվում, սակայն այդպիսին չեն. լուսանկարներ. tert.am

6 սննդատեսակ, որոնք օգտակար են համարվում, սակայն այդպիսին չեն. լուսանկարներ. tert.am

Fithacker.ru-ն ի մի է բերել սննդատեսակներ, որոնք ընդունված է օգտակար համարել առողջության համար, սակայն իրականում դա այնքան էլ այդպես չէ: Աղբյուրը նշում է ինչպես այդ «հակաօգտակար» մթերքները, այնպես էլ` «այլընտրանքային տարբերակները»: Այդ շարքում են.


Ձուկը

Արհեստական պայմաններում ձկները բուծվում են բավականին հակահիգիենիկ պայմաններում, կերակրվում անառողջ, քիմիական նյութեր պարունակող կերերով: Ուտելով նման պայմաններում բուծված ձուկը` մարդը կամա-ակամա «ուտում» է նաև նշված անառողջ նյութերը:

Բնական պայմաններում բռնված ձուկը անհամեմատ ավելի լավ է, սակայն իրականում մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում, որը մոլորակի ամենավտանգավոր նյութերից է համարվում:

Այսինքն՝ պետք է նախապատվություն տալ բնական ձկնատեսակին, բացի այդ՝ հետաքրքրվել, թե դրանցից որոնք են նվազ վնասակար:

 

Մրգահյութը

Մրգահյութի վնասակար կողմը դրա պարունակած շաքարն է: Իրականում, պնդում է աղբյուրը, ցանկացած մրգի հյութ ընդամենը շաքար է: Ավելի ճիշտ` մեր ստամոքսում հայտնվելուն պես վայրկենապես վերածվում է շաքարի: Այդ դեպքում արյան մեջ շաքարի պարունակությունը շատանում է:

 

 

Սրա փոխարեն կարելի է նկատի ունենալ բանջարեղենի հյութը:

 

Ձիթապտղի յուղով պատրաստված սնունդը


Ձիթապտղի ձեթը տաքացնելու դեպքում վեր է ածվում քաղցկեղածին նյութի: Սննդի պատրաստման համար լավագույն ձեթն իրականում կոկոսի ձեթն է:

 

Որպես փոխարինիչ՝ կարելի է նկատի ունենալ ինչպես կոկոսի ձեթը, այնպես էլ՝ խաղողի կորիզներից ստացվող ձեթը:

 

Ագավայի քաղցրահյութը

Ագավայի քաղցրահյութը, որին անհավանական հատկություններ են վերագրում, իրականում շատ քաղցր է և, ըստ էության, ոչնչով չի տարբերվում սովորական ֆրուկտոզայից:

Դրա փոխարեն կարելի է նկատի ունենալ ցանկացած բնական քաղցրացուցիչ:

 

Սոյան

Սոյայի կաթն ու տոֆուն հաճախ ավելի առողջ են համարվում՝ այլընտրանք մսին ու կաթնամթերքին: Սակայն, ըստ աղբյուրի, սոյան նույնքան վատ է, եթե ոչ՝ ավելի վատթար: Աղբյուրը նշում է, որ շատ հետազոտություններ սոյան կապում են մարսողության խանգարման, վահանաձև գեղձի խանգարումների, մտածողության ակտիվության անկման, վերարտադրության համակարգի խնդիրների, ամլության, իմունային համակարգի խանգարումների, սրտի հիվանդությունների, քաղցկեղի հետ...

 

Որպես սպիտակուցների աղբյուրի այլընտրանք՝ կարելի է նկատի ունենալ «մսալի» տերևներով կանաչեղենը, ընդեղենը և այլն:

 

Կաթնամթերքը

Իրականում կաթն ու կաթնամթերքն այնքան էլ կալցիումի աղբյուր չեն, ինչպես ընդունված է կարծել: Կաթը գրեթե ամբողջությամբ կենդանական սպիտակուցներ է պարունակում՝ օժտված են թթվային ազդեցությամբ: Իրականում, կաթը կարող է կրճատել կալցիումի պաշարներն օրգանիզմում: Կաթնեղենը նաև շատ թարախ է պարունակում, ինչը գալիս է կովերի վիճակից:

 

Կաթի փոխարեն կարելի է նկատի ունենալ ընկուզեղենից պատրաստված պանիրը, կոկոսի, նուշի, բրնձի կաթը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ