Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կաթնային կոկտեյլների վնասի մասին 5 անսպասելի փաստեր. 1in.am

Կաթնային կոկտեյլների վնասի մասին 5 անսպասելի փաստեր. 1in.am

Կարծիք կա, որ ըմպելիքների մեջ կաթնային կոկտեյլները լավագույնն են: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ դա այդպես չէ: Ամենավնասակար ըմպելիքը, գիտնականների կարծիքով, մանկուց սիրած կաթնային կոկտեյլներն են, գրում է 03info.com-ը:

 

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցր կաթնային կոկտեյլները չափազանց վնասակար են առողջությանը: Դրանք մեծ քանակությամբ շաքար և ճարպեր են պարունակում: Հենց այս կոկտեյլն են ամենից հաճախ պատվիրում արագ սննդի սիրահարները:

 

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում, որոնց մասնակցել են միջնակարգ սպրոցի 100 աշակերտներ, ովքեր շոկոլադի համով կոկտեյլներ են խմել, պարզվել է, որ ուղեղը նման ըմպելիքները որպես թմրանյութ է ընկալում: Շաքարն, իրականում, ուղեղում հաճույքի կենտրոնը խթանող ուժեղ միջոց է: Հատկապես վնասակար են երեխաների և դեռահասների համար նախատեսված քաղցր կաթնային կոկտեյլները:

 

Որոշ երեխաների մոտ կաթնային կոկտեյլներից հետո նկատելիորեն մեծանում է փորը և ավելանում գազարտադրությունը: Նման դեպքերում հարկավոր է կրճատել օգտագործվող կաթնային կոկտեյլների քանակը: Խորհուրդ չի տրվում նաև կաթնային կոկտեյլներին մրգեր և հատապտուղներ խառնել, ինչը կարող է փորլուծության պատճառ դառնալ:

 

Գիտնականները պնդում են, որ կաթնային կոկտեյլներում պարունակվող շաքարը վնասում է նաև երեխաների ատամները: Ատամնաբույժներն ասում են, որ երեխաների ատամների վիճակը հատկապես վատ է ապահովված ընտանիքներում, որտեղ ծնողները գումար չեն խնայում կաթնային կոկտեյլների, կակաոյի և տաք շոկոլադի համար:

 

Կաթնային կոկտեյլ գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա փաթեթավորման որակին: Նման կոկտեյլները Е խմբի կոնսերվանտներ են պարունակում, որոնք բացասաբար են ազդում օրգանիզմի վրա: Այդ կոկտեյլներում միշտ գունավորող նյութեր և հավելումներ են կիրառվում, որոնք վնասակար են երիտասարդ օրգանիզմին:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. justcoolidea.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ