Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Նախադաշտանային համախտանիշի դեմ հատուկ սննդակարգ է մշակվել. news.am

Նախադաշտանային համախտանիշի դեմ հատուկ սննդակարգ է մշակվել. news.am

Ավսրալիացի բժիշկը նախադաշտանային համախտանիշի դեմ արդյունավետ սննդակարգ է մշակել: Այն բաղկացած է հակաբորբոքային մթերքներից եւ հատուկ հավելումներից:

 

Նախադաշտանային համախտանիշն առկա է կանանց մեծամասնության մոտ: Դրա հիմնական ախտանշաններից են նյարդայնությունը, ախորժակի կորուստը, ցավը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս երեւույթների դեմ պայքարում են ցավազրկողների, շոկոլադի եւ ջերմակների միջոցով:

 

Սակայն բժիշկ Լարա Բրայդենն արդյունավետ սննդակարգ է ստեղծել այս երեւույթների դեմ: Պետք է ընտրել այն մթերքները, որոնք չեն նպաստում բորբոքային գործընթացներին:

 

«Նյարդանանալն ու ախորժակի կորուստը համարվում են նախադաշտանային համախտանիշին ուղեկցող հիմնական երեւույթները, սակայն դրանք նորմա չեն, - նշում է բժիշկ Բրայդենը, - քսան տարվա ընթացքում հետեւել եմ սննդակարգի ազդեցությանը նախադաշտանային համախտանիշի վրա, եւ դա օգնել է ինձ մշակել այնպիսի սննդակարգ, որը կարող է օգնել ցանկացած կնոջ: Պետք է զերծ մնալ քաղցր եւ տապակած մթերքների օգտագործումից, ինչպես նաեւ մագնեզիումով եւ վիտամին B6-ով հարուստ հավելումներ ընդունել»:

 

Նախաճաշի համար բժիշկը խորհուրդ է տալիս մեկ կամ երկու ձվով ձվածեղ, ինչպես նաեւ սպանախ կամ այծի պանրից ֆրիտատա: Այս ամենի հետ մեկտեղ կարելի է ջուր, սուրճ կամ թեյ օգտագործել: Կեսօրին կարելի է մի փոքր ընկուզեղեն ուտել, ավոկադո եւ կիտրոնի հյութ կամ թարմ մրգեր: Ճաշին կարելի է համտեսել կանաչ սալաթ՝ ապխտած սաղմոնով կամ սուշի՝ միսո ապուրով, իսկ երեկոյան խորհուրդ է տրվում տապակած հավ, բրոկոլի եւ բրինձ, ինչպես նաեւ կիտրոնով ջուր, մեկ բաժակ գինի կամ գարեջուր:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. malinalife.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.04.2015

Հարգելի Էլէնա, ինչպես գիտեք պարբերական հիվանդությունը աուտոմիուն, ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է: Ցավոք ներկայուս չկա ոչ մի միջոց, որը լիարժեք բուժի այդ հիվանդությունը: Առկա բոլոր դեղամիջոցները միայն նվազեցնում են կլինիկական նշանները, և նշանակվում են բարդություններից խուսափելու համար:

էենա

15.04.2015

բարև Ձեզ,խնդրում եմ պատասխանեք,ինչպես բուժել պարբերական հիվանդությունն,ավանական բժշկությամբ,

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ