Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Թե ինչպես է Coca- Cola-ն 65 րոպեում վնասում մեր օրգանիզմը. tert.am

Թե ինչպես է Coca- Cola-ն 65 րոպեում վնասում մեր օրգանիզմը. tert.am

www.healthylifetricks.com-ը ներկայացրել է, թե ինչպես է Coca- Cola-ն 65 րոպեում քայքայում մեր օրգանիզմը:

 

Առաջին 10 րոպեում մեր օրգանիզմին մեծ հարված է հասցնում այդ խմիչքի մեջ պարունակվող շաքարը:

 

Հաջորդ 20 րոպեներին մեր օրգանիզմը փորձում է դիմադրել շաքարային գերդոզավորումին, տեղի է ունենում ինսուլինի հսկական ներհոսք արյան շրջանառություն, մեր լյարդը այդ շաքարը վեր է ածում ճարպի:

 

Coca- Cola խմելուց մոտ  40 րոպե անց մեր օրգանիզմն ամբողջությամբ կլանում է խմիչքում պարունակվող կոֆեինը: Աճում է արյան ճնշումը: Մեր ուղեղը արգելափակում է որոշ ռեցեպտորներ:

 

45-րդ րոպեին ակտվիանում է դոմաֆինը` հորմոն, որը պատասխանատու է ուղեղում հաճույքի կենտրոնների ակտիվացման համար:

 

Մեկ բաժակ Coca- Cola խմելուց մեկ ժամ անց աղիքներ են արձակվում մագնեզիում, ցինկ, կալցիում, սա խթանում է նյութափոխանակությանը, որը տվյալ դեպքում թուլացնում է մեր ոսկրերը:

 

65 րոպե անց շաքարի պակաս է զգացվում օրգանիզմում, ինչը հանգեցնում է քնատության և նյարդայնության: Շաքարի ու կոֆեինի պակասից մարդը սկսում է իրեն շատ հոգնած զգալ:

 

Կանոնավոր Coca Cola խմելը հանգեցնում է բարձր արյան ճնշման և հավելյալ քաշի: Խմիչքում արհեստական քաղցրացուցիչների մեծ քանակությունը ո՛չ միայն ծարավ է առաջացնում, այլև՝ հանգեցնում է նյարդային խանգարումների և դանդաղեցնում մտավոր զարգացումը:

 

Աղբյուրն առաջարկում է ամեն անգամ Coca- Cola խմելու միտք ունենալու ժամանակ փոխարենը մի բաժակ ջուր խմել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. internethollywood.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ