Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առողջարար բուսայուղեր. որ ուտեստը ինչ յուղով պատրաստել. tert.am

Առողջարար բուսայուղեր. որ ուտեստը ինչ յուղով պատրաստել. tert.am

Daily Mail-ը հոդված է հրապարակել բուսայուղերի մասին, թե որ ուտեստը ինչ բուսայուղով կարելի է պատրաստել:

 

Լավագույնը բանջարեղենի համար` կանրճակի յուղ

 

Կանրճակի յուղը հագեցած ճարպերի 6 տոկոս է միայն պարունակում` ձիթապտղի յուղի 14 տոկոսի համեմատ:  Այն նաև 10 անգամ ավելի շատ օմեգա-3 ճարպաթթու է պարունակում և 50 տոկոս ավելի շատ վիտամին E:

 

Լավագույնը Ռիզոտտոյի համար` բրձնի յուղ

 

Բրինձի թեփից, որը բրնձի մանրաթելային հյուսվածքի տակ առկա վիտամիններով հարուստ շերտն է, և ծիլերից ստացվող յուղը հարուստ է պաշտպանիչ հակաօքսիդանտներով, ինչպիսին վիտամին E-ն է:

 

Լավագույնը տապակայի համար` կոկոսի յուղ

 

Կոկոսի սպիտակ մսապտղից ստացվող յուղը 50 տոկոսով հագեցած է լաուրինաթթվով, որն  առողջարար ճարպաթթուների շարքին է դասվում: Սենյակային ջերմաստիճանի պայմաններում այն պնդանում է և չի կարող կիրառվել աղցանների համար, սակայն հիանալի է տապակելու համար:

 

Լավագույնը աղցանների համար` ընկույզի յուղ

 

Ճարպաթթուներով հարուստ ընկույզի յուղը կարող է օգնել նվազեցնել սրտի հիվանդությունների վտանգը: Այն հիանալի տարբերակ է աղցանների մեջ կիրառելու համար: 

 

Լավագույնը թխելու համար`  կանեփի յուղ

 

Օմենգա-3, 6 և 9 ճարպաթթուներով ամենահարուստն է խոհարարական  յուղերի շարքում: Այն ստանում են կանփեի սերմից: Մեկ թեյի գդալ յուղը պարունակում է օմեգա-3 ճարպաթթվի օրական անհրաժեշտ չափաբաժնի 94 տոկոսը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. cookerz.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ