Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 սննդամթերք, որոնք բարձրացնում են արյան մակարդելիությունը. news.am

10 սննդամթերք, որոնք բարձրացնում են արյան մակարդելիությունը. news.am

Որոշ սննդամթերքներ կարող են ազդել արյան վրա՝ բարձրացնելով կամ իջեցնելով մակարդելիությունը եւ ավելի խիտ կամ, ընդհակառակը, ավելի ջրիկ դարձնելով:

 

Ստորեւ արյան մակարդելիությունը բարձրացնող սննդամթերքների ցանկն է: Այս մթերքները կարող են օգտակար լինել այն մարդկանց, որոնց արյունը շատ դանդաղ է մակարդվում, ինչի պատճառով արյունահոսություններն ավելի հաճախ են տեղի ունենում կամ ավելի երկար են տեւում:  Իսկ ահա խիտ արյուն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել այս մթերքների օգտագործումը:

 

Արյան մակարդելիությունը բարձրացնում են հետեւյալ մթերքները.

 

1. կենդանական ծագման ճարպեր՝ կարագ, սալ, ինչպես նաեւ՝ կարմիր միս,

 

2. «փորոտիք»՝ լյարդ, երիկամներ, սիրտ եւ այլն,

 

3. հնդկացորենի ապուր,

 

4. որոշ բանջարեղեն՝ կարմիր կաղամբ, կարմիր պղպեղ, ճակնդեղ, շաղգամ,

 

5. որոշ մրգեր՝ բանան, մանգո,

 

6. լոբազգիներ. սոյա,  լոբի,  սիսեռ, ոսպ,

 

7. կանաչի ու համեմունքներ՝ ռեհան, սամիթ, մաղադանոս, գինձ,

 

8. ընկուզեղեն,

 

9. սպիտակ հաց եւ ցանկացած քաղցր սնունդ (գազավորված ըմպելիքները ներառյալ),

 

10. աղ (աղը նաեւ դանդաղեցնում է հեղուկի դուրսբերումն օրգանիզմից),

 

Հիշեցնենք, որ եթե երկարատեւ արյունահոսություններ եք ունենում, արյան մակարդելիությունը վերահսկել միայն սննդակարգի միջոցով ճիշտ չէ, անհրաժեշտ է նաեւ դիմել բժշկի:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supersadovnik.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ