Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 անսպասելի միջոց «ձմեռային» քաշից ազատվելու համար. news.am

5 անսպասելի միջոց «ձմեռային» քաշից ազատվելու համար. news.am

Ձմեռը սովորաբար այնքան էլ դրական չի անդրադառնում մեր կազմվածքի վրա, քանի որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի շատ ենք կալորիաներ օգտագործում եւ ավելի քիչ մարզվում: Ստորեւ ներկայացնում ենք 5 անսպասելի միջոց «ձմռան» ավելորդ քաշից ազատվելու համար:

 

-   Ավելի շատ ժամանակ անցկացրեք արեւի տակ: Շատերի մոտ արեւի լույսի պակասի պատճառով սկսվում է գարնանային դեպրեսիան, որը ստիպում է ավելի շատ սնվել՝ նախընտրելով, ընդ որում, բարձր կալորիականությամբ վնասակար սնունդը: Եթե հետեւեք այս խորհրդին, վիտամին D-ն կօգնի զերծ մնալ դեպրեսիայից եւ ափից շատ չեք ուտի:

 

-   Ծովային ջրիմուռներում պարունակվող նյութերը նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն, նվազեցնում ճարպի մակարդակը լյարդում եւ վնասակար խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:

 

-   Ուշադիր եղեք հոտերի նկատմամբ: Որոշ գիտնականներ պնդում են, որ սեւ պղպեղի, կանաչ խնձորի եւ բանանի հոտը նպաստում է նիհարելուն, այդ պատճառով խորհուրդ է տրվում ավելի հաճախ շնչել դրանց հոտը:

 

-   Ջուր խմեք մինչեւ սնվելը: Մասնագետների խոսքով՝ սննդից առաջ երկու բաժակ ջուր խմելն օգնում է կասեցնել ախորժակը եւ նիհարել:

 

-    Բանջարեղենի հյութեր խմեք: Ինչպես ցույց է տվել Baylor College of Medicine-ի հետազոտությունը, նյութափոխանակության խախտմամբ մարդիկ, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ բանջարեղենի հյութ են խմում, նիհարում են 4 անգամ ավելի արագ: Հյութը, բնականաբար, շաքար չպետք է պարունակի:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. firestock.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ