Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Տոնական օրերին ալկոհոլ օգտագործելու գրագետ կանոններ. 1in.am

Տոնական օրերին ալկոհոլ օգտագործելու գրագետ կանոններ. 1in.am

Տոնական օրերին ճիշտ է սկսել մեկ կամ երկու բաժակ շամպայնով: Տոնական տրամադրությունը բարձր պահելու և ալկոհոլը գրագետ օգտագործելու համար «Առաջին լրատվական»-ը զրուցել է Key oops party club-ի տնօրեն, բարմեն Նոնա Գևորգյանի հետ:

 

Վերջինիս խոսքով՝ շամպայնից հետո, ըստ մատուցվող կերակուրների, կարելի է օգտագործել մաքուր օղի, կիսաչոր կարմիր և սպիտակ գինի, ջին՝ մաքուր կամ սփրայթով բացած:

 

«Խոզի մսի հետ ամենաճիշտ տարբերակը կարմիր կիսաչոր գինին է, այն ավելի է ընդգծում մսի համային որակն ու երկար ժամանակ պահում քիմքում: Եթե ձկնային ուտեստներ են մատուցվելու, նախընտրելի է սպիտակ կիսաչոր գինին կամ օղին»,- նշեց բարմենը:

 

Մրգերի հետ ճիշտ է համադրել շամպայնը, չրերի հետ՝ վիսկին, շոկոլադի հետ՝ կոնյակը: Մասնագետի կարծիքով՝ այս խմիչքներն իրար խառնելու դեպքում, եթե թույլատրելի չափը չի պահպանվում, կարող է առաջանալ գլխացավ, թունավորում և հանգեցնել այլ հետևանքների: Այդ իսկ պատճառով Նոնան խորհուրդ է տալիս մեկ կամ երկու բաժակ շամպայնից հետո կերակուրների հետ օգտագործել 50, առավելագույնը 150 գրամ մաքուր ջին կամ օղի, կամ 4 բաժակ գինի, որից հետո «քաղցր սեղանի» համար կարելի է օգտագործել 3 բաժակ վիսկի կամ նույն քանակությամբ ռոմ:

 

«Բոլոր այս դեպքերում շատ կարևոր է համաչափությունը պահելը. եթե նշված քանակը խախտվի, տոնական տրամադրությունը կվերածվի իսկական մղձավանջի: Շատ կարևոր է, որ ալկոհոլային նշված խմիչքները լինեն մաքուր՝ առանց այլ հավելումների»,- նկատեց մեր զրուցակիցը:

 

Նոնան հավելեց՝ եթե ալկոհոլ օգտագործողը սկսնակ է, բարդություններից, տրամադրության անկումից խուսափելու համար ճիշտ կլինի տվյալ օրն անցկացնել միայն մեկ խմիչքով. «Հաշվի առնելով, որ մենք՝ հայերս, ճոխ սեղաններ ենք պատրաստում և խառնում ուտելիքները, խորհուրդ եմ տալիս մի քանի ուտեստներ խառնելու դեպքում օղի շատ օգտագործել՝ այն ստամոքսը մաքրելու հատկություն ունի»:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. artleo.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ