Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Առանց դեղորայքի դիմադրողականությունը բարձրացնելու 5 միջոց. 1in.am

Առանց դեղորայքի դիմադրողականությունը բարձրացնելու 5 միջոց. 1in.am

Medobzor.net-ը պատմում է պարզ, սակայն արդյունավետ միջոցների մասին, որոնք ցուրտ եղանակին կօգնեն բարձրացնել դիմադրողականությունը:

1. Կոճապղպեղով (իմբիր) թեյը պաշտպանում է բակտերիաներից և վիրուսներից: Ճապոնացիներն այն օգտագործում են հում ձկան հետ և վարակվելուց չեն վախենում: Սառնամանիքներին այն ո՛չ միայն տաքացնում, այլև սպանում է վիրուսներին: Կարելի է օգտագործել թե՛ թարմ, թե՛ չորացրած տեսքով : Երբ թեյը փոքր ինչ սառի, կարելի է կիտրոն և մեղր ավելացնել:

2. Օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է բարձրացնել դիմադրողականությունը, պաշտպանել սիրտն ու անոթները: Ապացուցված է, որ օգտակար է միայն խորհուրդ տրվող չափաքանակը:

3. Մասնագետներից ոմանք համոզված են, որ օրգանիզմի դիմադրողականությունն ամրապնդելու համար հարկավոր է կոփել օրգանիզմը: Դրան հասնելու համար հարկավոր է ամեն երեկո կարճ ժամանակով ոտքերը դնել սառը ջրով թասի մեջ , այնուհետև դրանք չորացնել չոր սրբիչով և բրդե գուլպաներ հագնել: Եվ այսպես՝ ամեն երեկո:

4. Սննդի մեջ հարկավոր է կծու համեմունքներ ավելացնել, դրանք թուլացնում են արյունատար անոթները և իջեցնում արյան ճնշումը: Համեմունքներից ամենաուժեղ ազդեցություն է ունենում սխտորը, որին նույնիսկ «աղքատների հակաբիոտիկ» են անվանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ