Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են D վիտամին պարունակում. news.am

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են D վիտամին պարունակում. news.am

Գաղտնիք չէ, որ օրգանիզմի նորմալ գործունեության համար D վիտամինի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է: Չափահաս մարդու օրգանիզմն ամեն օր 5-10 մկգ D վիտամինի կարիք է զգում, իսկ ակտիվ աճի տարիքում գտնվող երեխաների մոտ պահանջն ավելի է մեծ է՝ օրական 10 մկգ-ից ավելի:

 

Հավանաբար գիտեք, որ D վիտամինն օրգանիզմում արեւի ճառագայթների ազդեցությամբ է սինթեզվում: Սակայն տեղյա՞կ եք արդյոք, որ այն կարող է նաեւ սննդամթերքի որոշ տեսակներից փոխանցվել: Այս մասին տեղեկացվածությունը հատկապես աշնանային եւ ձմեռային ամիսների համար է արդիական, երբ ցերեկային ժամերի տեւողության կրճատման հեեւանքով նաեւ վիտամինի՝ օրգանիզմում տեղի ունեցող բնական սինթեզի ծավալներն են կրճատվում:

 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը սննդամթերքի հետեւյալ՝ D վիտամինի բաղադրությամբ աչքի ընկնող տեսակների ցանկն է ներկայացնում, որի բաղադրիչներն աշնանն ու ձմռանը պետք է սննդակարգի պարտադիր մասը կազմեն՝ օրգանիզմում վիտամինի առկա պակասը լրացնելու համար.

 

D վիտամինի բաղադրությունը՝ 100 գրամում.

 

  • ծովատառեխ – 294-1676 մգ,
  • սաղմոն (պահածոյացված) – 200-800 մգ,
  • սկումբրիա – 304-405 մգ,
  • ձվի դեղնուց– 45-390 մգ,
  • ընտանի թռչունի լյարդ – 55 մգ,
  • թթվասեր – 50 մգ,
  • տավարի լյարդ – 45 մգ,
  • խոզի լյարդ – 44 մգ,
  • սերուցքային կարագ – 10-150 մգ,
  • կաթ – 2-10 մգ:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vse.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ