Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սեխ

Սեխ

Սեխը ո՛չ միայն շատ համեղ է եւ օգտակար առողջության համար, այլեւ հնուց ի վեր հայտնի աֆրոդիզիակ է՝ սեռական ակտիվությունը խթանող միջոց։ Փորձենք պարզել, թե ում եւ ինչու է օգտակար սեխը եւ ինչպես է այն ազդում սեռականության վրա։

 

Վիտամիններ եւ միներալներ

 

Սեխը հարուստ է վիտամին В9-ով, որը նաեւ հայտնի է որպես ֆոլաթթու եւ անհրաժեշտ է հատկապես հղիներին ու կլիմաքսի շրջանում գտնվող կանանց։ Ֆոլաթթուն նաեւ լավացնում է հիշողությունը եւ օգնում պայքարել դեպրեսիաների դեմ։ Սեխը ֆոլաթթվի լավագույն աղբյուրներից է, քանի որ այդ վիտամինը ջերմային մշակման ժամանակ քայքայվում է, իսկ սեխը սովորաբար ուտում ենք հում, առանց եփելու կամ այլ կերպով մշակելու։

 

Սեխը նաեւ պարունակում է վիտամին С եւ բետա-կարոտին։ Առաջինը, ինչպես հայտնի է, ուժեղացնում է իմունային համակարգը, իսկ երկրորդը գեղեցկացնում է մաշկն ու մազերը։ Սեխի մեջ պարունակվող սիլիցիումը նույնպես նպաստում է մաշկի, մազերի եւ նյարդերի առողջությանը։

 

Սեխը հարուստ է նաեւ կալիումով եւ մագնեզիումով, որոնք չափազանց օգտակար են սիրտ-անոթային համակարգի համար։

 

Սեխը կարող է բարձրացնել տրամադրությունը, լավացնել քունը, պայքարել հոգնածության եւ դյուրագրգռության դեմ՝ այդ ամենը նրանում պարունակվող սուպերօքսիդդիսմուտազ նյութի շնորհիվ, որը, ի դեպ, հակաօքսիդանտ է եւ կանխում է բջիջների վնասվելը։

 

Աֆրոդիզիակ

 

Ինչպես արդեն նշեցինք, սեխը նաեւ հայտնի է որպես աֆրոդիզիակ։ Պարզվում է, սեռական ակտիվությունը խթանում են հատկապես սեխի սերմերը, որոնք հարկավոր է թարմ ուտել՝ օրական 2 կիլոգրամից ոչ ավելի, հակառակ դեպքում կարող են փայծաղի հետ խնդիրներ ի հայտ գալ։

 

Կալորիականություն

 

Չնայած նրան, որ սեխը բավականին քաղցր է, դրա կալորիականությունը ցածր է՝ ընդամենը 30-40 կալորիա 100 գրամում։ Այսպիսով, նույնիսկ նիհարել ցանկացող մարդիկ կարող են իրենց թույլ տալ սեխ ուտել՝ չմոռանալով սակայն, որ այն շաքար է պարունակում։

 

Սեխը նաեւ մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում, որը կարող է ո՛չ միայն նպաստել նիհարելուն, այլեւ շատ օգտակար լինել աղիների համար։

 

Ի դեպ, որոշ դիետոլոգներ կարծում են, որ կարելի է վերբեռնման օրեր կազմակերպել եւ մեկ-երկու օր ուտել միայն սեխ։ Այստեղ հարկ է նշել, որ միայն սեխ կարելի է ուտել 3 օրից ոչ ավելի։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vladam-seeds.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ