Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կիվին եւ սոխն ընդդեմ «բնական» հյութերի. բոլոր օգտակար եւ վնասակար սննդամթերքները մեկ հոդվածում

Կիվին եւ սոխն ընդդեմ «բնական» հյութերի. բոլոր օգտակար եւ վնասակար սննդամթերքները մեկ հոդվածում

Քանի որ այսօր Առողջ մարսողության միջազգային օրն է, NEWS.am Medicine-ը որոշել է հավաքել սննդի եւ սննդակարգի մասին բոլոր հետաքրքիր նյութերը մեկ հոդվածում, որպեսզի Ձեզ հեշտ լինի գտնել Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան:

 

Առողջ սնունդ

 

Առողջ սննդակարգ ասելով, մասնագետները սովորաբար ի նկատի ունեն մի սննդակարգ, որում գերիշխում են միրգը, բանջարեղենը, եփած կամ շոգեխաշած միսը, ձուկը եւ թռչնամիսը, փլավներն ու կաթնամթերքները:

 

Մրգերից առանձին ուշադրության է արժանի կիվին, որը հարուստ է վիտամիններով եւ շատ օգտակար է: Օրինակ, վիտամին C-ի պարունակությունը կիվիում մոտ երկու անգամ շատ է, քան ցիտրուսային մրգերում: Բաց մի թողեք մեր հոդվածն այն մասին, թե ինչու է կիվին համարվում սուպերմիրգ:

 

Գրեթե բոլոր հատապտուղները, մրգերն ու բանջարեղենները կարելի է օգտագործել առանց սահմանափակումների (եթե, իհարկե, շաքարախտով կամ այլ հիվանդությամբ չեք տառապում): Դրանցից առավել օգտակար են հատապտուղները՝ որպես հակաօքսիդանտների, վիտամինների եւ հանքային աղերի բնական աղբյուր, կանաչ բանջարեղեններն ու կանաչեղենը՝ որպես օգտակար նյութերի եւ մարսողությունը լավացնող բջջանյութի աղբյուր, եւ ընկույզները, որոնք օգտակար գերհագեցած ճարպեր են պարունակում ու նվազեցնում են սրտի հիվանդությունների ռիսկը: Շատ մասնագետներ համոզված են, որ ընկույզները նպաստում են երկարակեցությանը եւ նույնիսկ նվազեցնում են ճարպակալության ռիսկը: Ի դեպ, ճարպակալման դեմ էֆֆեկտիվորեն պայքարում է նաեւ նուշը:

 

Շատ առողջարար են նաեւ սոխն ու սխտորը: Սխտորը, ըստ ամերիկյան մասնագետների, ոչ միայն հիանալի մանրէազերծող մթերք է, այլեւ կարող է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները: Ինչ վերաբերում է սոխին, այն ուտելու համար կա առնվազն հինգ հիմնավոր պատճառ՝ այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար,  մեծացնում է ոսկրերի խտությունը, պաշտպանում է քաղցկեղից, մի շարք օգտակար վիտամիններ է պարունակում եւ սեռական ակտիվություն ապահովող աֆրոդիզիակներ է պարունակում:

 

Միսը, ինչպես վերեւում արդեն նշել էինք, նույնպես շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, որոնք անհրաժեշտ են մկանների եւ ողջ մարմնի զարգացման եւ աճի համար: Սակայն մսի օգտագործումը պետք է սահմանափակել, քանի որ դրա չարաշահումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, որոնցից մեկը վաղաժամ ծերացումն է: Տապակած մսից մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս հեռու մնալ՝ նախապատվությունը տալով եփած, շոգեխաշած եւ ջեռոցում պատրաստված ուտեստներին: Ի դեպ, գործարանային մսի հետ նույնպես արժե զգույշ լինել, քանի որ այն երբեմն անվտանգ չէ:

 

Շատերին հետաքրքրում է, արդյոք հացը համարվում է առողջ սննդակարգի մի մաս: Պարզվում է, ամեն ինչ կախված է հացի տեսակից: Այս հարցին մենք անդրադարձել էինք հացի մասին մեր հոդվածում:

 

Քիչ քանակությամբ գինին նույնպես առողջարար է համարվում՝ այն օգտակար է երիկամների համար եւ կանխում է կարիեսը: Սակայն հղի կանանց գինին, ինչպես նաեւ բոլոր այլ ալկոհոլային խմիչքները, հակացուցված է:

 

Մի առանձին եւ ոչ պակաս կարեւոր թեմա է սուրճը եւ դրա օգտակար կամ վնասակար լինելը: Շատերը պնդում են, որ սուրճը չափազանց առողջարար է, սակայն մի շտապեք ավելացնել սուրճի քանակը Ձեր սննդակարգում. մի մոռացեք, որ այն իրականում ունի թե առողջարար, թե վնասակար հատկություններ, եւ չարաշահել սուրճը ոչ մի դեպքում չարժե:

 

Անառողջ սնունդ

 

Մասնագետների կարծիքով, անառողջ են տապակած ուտեստները, ֆաստ-ֆուդ կոչվածը, քաղցրավենիքներն ու էներգետիկ ըմպելիքները:

 

Ցանկացած արագ սնունդ վնասակար է, քանի որ մեծ քանակությամբ աղ եւ ճարպեր է պարունակում եւ որպես կանոն տապակած է, պնդում են մասնագետները: Իրենց վնասակարությամբ առաջին հորիզոնականներն են զբաղեցնում բուրգերներն ու հոթ-դոգերը, պիցցան եւ տապակած հավը:

 

Տարատեսակ քիմիական նյութերով հագեցած սնունդը նույնպես շատ վնասակար է, եւ չնայած այն բանին, որ մի շարք երկրներում այդ մթերքներն արգելված են, ԱՄՆ-ում դրանք շարունակում են օգտագործել:

 

Գազավորված էներգետիկ ըմպելիքները նույնպես տեղ են գտել անառողջ սննդի շարքում: Բոլոր այդ լիմոնադները առանձնահատուկ վնասակար են երեխաների համար, բայց եւ մեծահասակներին դրանք ոչ մի լավ բան չեն տա: Էներգետիկ ըմլեպիքներից ոչ պակաս վնասակար են մրգահյութ կոչվածները, որոնք, չնայած «100% բնական հյութ» գրվածին, իսկական մրգերի հյութ, բնականաբար, չեն պարունակում: Փոխարենը դրանք հարուստ են շաքարով եւ քիմիական նյութերով:

 

Առանձին ուշադրության են արժանի լայնորեն գովազդվող կանաչ սուրճն ու այլ նմանատիպ հավելումները, որոնք իբրեւ թե օգնում են նիհարել: Դրանցից շատերը կարող են եւ վնասակար չլինել, բայց նիհարել դրանք միանշանակ չեն օգնի, ասում են մասնագետները: Այնպես որ, եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, տարատեսակ իմբիրով կանաչ սուրճերի վրա ժամանակ եւ գումար վատնելը կարող է Ձեր համար իրոք վնասակար լինել՝ ավելի լավ է, այդ ջանքերն ավելի առողջ կերպով նիհարելու վրա ուղղեք:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. povarenok.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ