Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հինգ միջոց կծու կերակուրներից հետո բերանի այրոցներից խուսափելու համար. med.news.am

Հինգ միջոց կծու կերակուրներից հետո բերանի այրոցներից խուսափելու համար. med.news.am

Գաղտնիք չէ, որ կծու կերակուրներ ուտելուց հետո, թվում է, թե Ձեր լեզուն կրակի մեջ է։ Այս զգացումները կարող են շարունակվել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ՝ ստիպելով Ձեզ խմել մի բաժակ ջուր։

 

Կծու մթերքը կարմիր, տաք եւ կծու համը ստանում են  կապսաիցինից։ Այրոցի զգացումը կասեցնելու համար պետք չէ ջուր խմել։ Փոխարենը ընտրեք այս հինգ միջոցներից մեկը՝ այրոցները հանգստացնելու համար։

 

  1. Խմեք մեկ բաժակ կաթ
    Երբ ցանկանում եք ազատվել այրոցի զգացումից, օգտագործեք կաթնամթերք եւ հատկապես՝ կաթ, որը Ձեր տաք եւ վառվող բերանը կզովացնի։ Կաթի սպիտակուցը՝ կազեինը, ըստ American Chemical Society-ի, օգնում է պոկել կապսաիցինը Ձեր նյարդային ընկալիչների վրայից։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու են տարբեր մշակույթի մարդիկ, ովքեր օգտագործում են բազմաթիվ կծու համեմունքներով լի սնունդ (ինչպիսիք են հնդկական եւ մեքսիկական խոհանոցները), իրենց բաղադրատոմսերում սովորաբար ներառում նաեւ կաթնամթերք։ Իհարկե՛, կապսաիցինի հետեւանքները չեզոքացնելու համար։

  2. Խմեք ոգելից խմիչքներ
    Գարեջրի եւ կոկտեյլի սիրահարներ, նախքան դուք կպատվիրեք ձեր նախընտրած խմիչքը եւ դրա հետ մեկտեղ մի որեւէ համեմունք, ալկոհոլը կարող է ժամանակավորապես օգնել մեղմելու այրոցը։ Բայց, իրականում, դուք ստիպված եք խմել 10 ունցիա (280 գրամ) տեկիլա՝ 1 ունցիա (28 գրամ) կապսաիցին քայքայելու համար, հաղորդում է Mythbusters-ը։  

  3. Կերեք մի թեյի գդալ շաքար
    Չիլի պղպեղի ջերմությունը չեզոքացնելու համար անհրաժեշտ է շաքար, հայտնում է IndiaCurry.com-ը։ Շաքարավազն ու մեղրը կնվազեցնեն այրոցները։ Շաքարն իր մեջ է ներծծում այդ կծու համը եւ ապահովում մեկ այլ համ։

  4. Կերեք կաթնային շոկոլադ
    Շոկոլադ ուտելու եւս մեկ պատճառ։ Շոկոլադը կարող է ձեզ շատ օգնել, երբ դուք ցանկանում եք նվազեցնել այդ վառվող զգացումը բերանում։ Շոկոլադի ճարպը կօգնի քայքայել մի քանի կապսաիցին, քանի որ դրանք ավելի լուծելի են ճարպի մեջ, քան ջրային լուծույթների։ Այս դեպքում կաթնային շոկոլադն ավելի նախընտրելի է, քան մուգ շոկոլադը, քանի որ այն ունի ավելի բարձր յուղայնություն, հետեւաբար, ավելի լավ կօգնի այրոցների դեմ, հայտնել է ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարությունը։  

  5. Մի կտոր հաց ծամեք
    Ճաշի սեղանի շուրջ հացամանը սովորաբար հասանելի է։ Մի կտոր հացը կարող է մեղմացնել այրոցը ։ Բրինձը նույնպես կարող է ունենալ նույն ազդեցությունը, սակայն ոչ այդքան արդյունավետ։

 

Հաջորդ անգամ, երբ դուք կցանկանաք Ձեր սննդին ավելացնել որեւէ համեմունք, համոզվեք, որ այս լավագույն հինգ միջոցներից մեկը ձեր կողքին է՝ այրոցներից ակնթարթորեն ազատվելու համար։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sorethroat.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ