Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ջոաննա Բադվիգի բուժիչ սննդակարգը . մեկ ամսում կորցնում ենք 10 կգ քաշ

Ջոաննա Բադվիգի բուժիչ սննդակարգը . մեկ ամսում կորցնում ենք 10 կգ քաշ

Ջոաննա Բադվիգի կարծիքով մեր օրգանիզմն անպայման ապահովված պիտի լինի բարդ ածխաջրերով, հակաօքսիդանտներով, Օմեգա -3 դասի ճարպերով և բջջանյութով, գրում է 168ժամ-ը:

 

Ջոաննան բացահայտեց նաև այն բնական ճանապարհը, որը թույլ էր տալիս կենսական կարևոր թթուներով ապահովել այն հիվանդներին, ովքեր տառապում էին ոչ միայն ավելորդ քաշից, այլև արյան մեջ այդ թթուների պակասից: Ինչպես նշվեց, Ջոաննա Բադվիգի սննդակարգի հիմքում ընկած են 2 մթերք` էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և անպայման տնական կաթնաշոռ:

 

Այս սննդակարգը, որն ամենից առաջ կարելի է անվանել բուժիչ, հրապարակումից հետո անհավատալի մասսայականություն վայելեց: Բանն այն է, որ սա միակ հակաքաղցկեղային դիետան է աշխարհում (տե՛ս նաև՝ Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ): Եվս մեկ անգամ փաստենք, որ Բադվիգը կատեգորիկ արգելում է որևէ տեսակի արհեստական ճարպի ընդունումը:

 

Բացի վերը նշված մթերքներից նախաճաշին կարելի է օգտագործել նաև մյուսլի կամ վարսակի փաթիլներ (овсяные хлопья)` ավելացնելով քերած խնձոր: Օրվա հետագա ճաշացանկը դուք կարող եք կազմել ինքնուրույն` հենվելով վերը բերված օրինակի վրա:

 

Եվ այպես, սննդի պատրաստման ընթացքում արգելվում է ռաֆինացված ճարպերի օգտագործումը: Սննդակարգի ընդունման ընթացքում բացառե’ք տապակած մթերքը և յուղոտ կաթնամթերքը , ինչպես նաև խոզի միսը: Կերակուրը կարող եք համեմել սխտորով, աղով, պղպեղով և այլ համեմունքներով: Օրական հարկավոր է օգտագործել էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ և տնական պանիր (125 գր.): Բացառվում են նաև պահածոյացված մթերքները, ինչպես նաև իրենց բաղադրության մեջ քիմիական հավելումներ և համային ուժեղացուցիչներ պարունակող մթերքները:

 

Կազմելով դիետիկ սննդակարգը` օգտվե’ք առաջարկվող մթերքների ցանկից, որն իր մեջ ներառում է ծովային ձուկ, ջայլամի միս, օրական մեկ բաժակ թարմ քամած հյութ, մրգեր (3 -4 բաժին) կեֆիր և յոգուրտ, հատիկավոր հաց, անյուղ թռչնամիս, օրական 2 լիտր ջուր և մեղր:

 

Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ մթերք:

 

Ստորև ներկայացնում ենք Բադվիգի դիետայի ընդլայնված ցանկը`

 

  • թարմ ձուկ (իշխան ,սաղմոն , ձողաձուկ , թունա , форель, лосось, треска, тунец), օրական մինչև 200 գր.
  • թարմ մրգեր (միջին մեծության , օրը 3-4 բաժին), բայց մրգերը խառնել խորհուրդ չի տրվում,
  • բանջարեղեն, հատկապես բրոկկոլի, սովորական կաղամբ (белокочанная капуста), բրյուսելյան կաղամբ (брюссельская капуста), գազար,
  • միայն թարմ քամված մրգահյութեր, առնվազն` օրը մեկ անգամ: Եթե գերադասում եք ցիտրուսային հյութեր, ապա դրանք կարելի է խմել միայն ձեթակաթնաշոռային խառնուրդի ընդունումից ամենաքիչը մի քանի ժամ անց,
  • թթու կաթնային մթերքներ` բնական յոգուրտներ, կեֆիրներ,
  • փաթիլների տեսքով հացաբույսեր (овсянка) և թխուկներ` պատրաստված միայն խոշոր աղացած ալյուրից,
  • սննդային թթխմորներ (օգտագործելուց առաջ եփել),
  • ջուր (ոչ հանքային). խորհուրդ է տրվում խմել օրը 2 լիտր ուտելուց առաջ,
  • անյուղ միս, թռչնամիս (կենդանիները պետք է կերած չլինեն հորմոնալ, պեստիցիդային, հակամարմնային (антибиотики) սնունդ:

 

Արգելված սննդամթերքներն են շաքարը , շաքարին փոխարինիչները , սինթետիկ E վիտամինը:

 

Ջոաննա Բադվիգի մածուկի բաղադրատոմսը

 

5 րոպե հարիչով հարել 100 գր. տնական անյուղ կաթնաշոռը և էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթը:

 

  • հիվանդությունների կանխարգելման նպատակով օգտագործելու դեպքում է 100 գր. կաթնաշոռին ավելացնել 1 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր, սառը մզման ենթարկված չզտված կտավատի ձեթ,
  • թեթև տեսակների դեպքում` 2 ճ. գդալ,
  • ծանր տեսակների դեպքում` 3-4 ճ. գդալ,
  • կաթնաշոռի չափաբաժինը նույնն է,
  • ձեթակաթնաշոռային մածուկը ուտել անմիջապես պատրաստելուց հետո

 

Այս մածուկը Բադվիգը խորհուրդ է տալիս ուտել առավոտյան հացաբույսային փաթիլների (овсяные хлопья), քերած տանձի կամ խնձորի, ինչպես նաև ընկուզեղենի բոլոր տեսակների (բացի գետնանուշից` арахис) հետ:

 

Այս մածուկը խորհուրդ է տրվում օգտագործել գրեթե բոլորին:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ