Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սոխ

Սոխ

Բաղադրությունը. ջուր` 83-86%, սպիտակուցային նյութեր` 1-2%, ճարպեր` 0.09-0.13%, շաքարներ` 2-3.5%, անազոտ նյութեր`8-8.5%, բջջաթաղանթ` 0.5-0.9%, մոխրացող մնացորդ` 0.4-0.9%, ֆերմենտներ (օքսիդազա, կատալազա), 10-33 մգ վիտամին С, 3.7-8 մգ վիտամին А, В2` 0.05-0.06 մգ, եթերային յուղեր` 0.03-0.05%:


Կիրառությունը


Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը`յուղի հետ, հազի ու կրծքային ցավերի դեպքում:


Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխ օգտագործելուց բուժվում է ոտքերի ջրգողությունը: Սոխը` թթու կաղամբի հետ, ցինգայի դեմ է: Խորոված սոխը` տաք վիճակում, դրվում է փորին միզակապության դեպքում,կոշտուկների, ցավող ուռուցքների վրա:


Գինու մեջ պահված սոխը լավ միզամուղ է, դուրս է հանում ավազը, կանխում փորկապությունը, ոչնչացնում հետանցքային ճիճուներին: Ըստ Դիոսկորիդի, բամբակով ներծծված հյութն ականջի մեջ դնելուց` ականջացավի ու ականջների աղմուկի դեմ է:


Ֆոգելը սոխի հյութի ու մեղրի խաոնուրդը աչքի մեջ կաթեցնելով` բուժում էր թույլ տեսողությունը, նոր սկսվող կուրությունը: Սոխի հյութը նպաստում է գլխի մազերի աճին, կանգնեցնում մազաթափությունը:


Գուֆելանդը պատմում է, որ համաճարակների դեպքում սոխի մշտական օգտագործումը կանխում է վարակը:


Տրորված սոխը ցրտահարված տեղամասերին քսելը նպաստում է նրանց վերականգմանը:


Դեռևս հնագույն ժամանակներում Ցելգը ջրգողության բուժման լավագույն ձևը որոշ ժամանակով սննդից հրաժարումն էր համարում և սոխի հյութի ընդունումը, 30-60 գ` երեխաների համար, 125-250 գ`մեծահասակների համար:


Բորդոն հայտնում է, որ այն դեպքում, երբ լյարդի ցիռոզի ժամանակ դեղամիջոցները չեն օգնել սոխը բուժել է:


Երիկամներում և միզապարկում քարեր ունենալու դեպքում օրվա ընթացքում 3 անգամ խմում են սոխի հյութ` 2ճաշի գդալով: Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարում է սպիտակը, նրա հյութը աչքի մեջ կաթեցնելուց բուժում է կատարակտը: Սոխը նպաստում է սեռական հակման ուժեղացմանը, մաշկի դեղնությանանհետացմանը, բացում է անոթների խցանումները, արագացնում է արյան շրջանառությունը, բուժում վիտիլիգոն, եղունգի ախտահարումը, աղի հետ խաոնելուց բուժում է գորտնուկը:

 

Կարդացեք նաև.

 

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Գլուխ սոխը. մաս-1

 

ԼՈՒՐԵՐ

  1. Սոխի օգտագործումը երիտասարդացնում է օրգանիզմը
  2. Սոխը չափազանց օգտակար է
  3. Սոխը միշտ օգտակար է
  4. Սոխն անհրաժեշտ է բոլորին

Հեղինակ. Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. «Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ