Սնունդը և առողջությունը
Ազնվամորի Հայկական տարանունները` մորենի, մռամոշի, քարամոշի Rubus ideus L. Малина обыкновенная
Լայնորեն տարածված թուփ է, որը հանդիպում է մեղմ կլիմա ունեցող տարբեր երկրներում: Սննդում և բուժական նպատակներով օգտագործում են միայն հատապտուղները, որոնք հավաքում են չոր եղանակին` առավոտյան ցողը գոլորշիանալուց հետո:
Ազնվամորին օգտագործում են թարմ, չոր, սառեցրած և պահածոյացրած վիճակում (շաքարով): Պտուղներից պատրաստում են հյութեր, օշարակներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր: Վայրի մորու հատապտուղներն ավելի բուրավետ են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղ, որն օժտված է հակաբիոտիկ ակտիվությամբ:
Հատապտուղները պարունակում են 10-12% շաքարներ` գլուկոզ, ֆրուկտոզա, 5-6% բջջանյութ, սալիցիլաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու, պեկտիններ, 9-50 մգ/% վիտամին C, վիտամիններ B1, B2 , PP , կարոտիններ, 312 մգ/% K և այլն, տերևները` 300 մգ/% վիտամին C, դաբաղային նյութեր, ֆիտոնցիդներ, K, Ca և այլ մակրո ու միկրոտարրեր:
Ազնվամորու սառեցրած հատապտուղներում (-180C) երկար ժամանակ պահպանվում են թարմ հատապտուղներին բնորոշ համը և օգտակար նյութերը:
Պտուղները չորացնում են արևի ճառագայթների տակ` բարակ շերտով, կամ վառարաններում` 35-400 C ջերմաստիճանում: Թարմ պտուղներն ունեն հաճելի համ, հագեցնում են ծարավը և բարելավում մարսողությունը: 1/4 - 1/3 բաժակ թարմ հատապտուղների հյութը խորհուրդ է տրվում ախորժակի բացակայության դեպքում և շաքարային դիաբետով հիվանդներին:

Թարմ պտուղները և հյութը մրսածության ժամանակ թողնում են ջերմիջեցնող և քրտնաբեր ազդեցություն, բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը վարակների հանդեպ: ԲուԺական նպատակներով առավել հաճախ օգտագործվում են չոր պտուղները, որոնցից պատրաստած թուրմն ունի ջերմիջեցնող և քրտնաբեր հատկություն: Մրսածության, ինչպես և մանկական վիրուսային վարակների ժամանակ օգտակար է չոր պտուղներից պատրաստած քրտնաբեր թեյը: Այդ նպատակով 5-6 ճաշի գդալ չոր պտուղները 30 րոպե թրմում են 3 բաժակ եռացրած ջրում և խմում տաք վիճակում` մեկ ժամվա ընթացքում: Նման թեյը օգտակար է նաև հիպերտոնիայի և շաքարային դիաբետի ժամանակ: Այս դեպքում օրվա ընթացքում ընդունում են 3 բաժակ (յուրաքանչյուր ընդունման ժամանակ` 1/2 բաժակ):
Ազնվամորու տերևներն օժտված են հակաբորբոքային արտահայտված ազդեցությամբ: Տերևներից պատրաստած ջրաթուրմը կամ եփուկը ողողումների ձևով կիրառում են անգինայի, լնդերի և կոկորդի հիվանդությունների ժամանակ: Տերևների ջրաթուրմը արդյունավետ է լուծերի, ստամոքսաաղիքային տրակտի բորբոքումների դեպքում: Թարմ տերևներն ունեն վերքամոքիչ հատկություն:
01.07.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ