Սնունդը և առողջությունը
Ո՞ր սննդամթերքն է անիրավացիորեն հայտնվել վնասակարների շարքում
Նրանք, ովքեր լրջորեն մտահոգված են ճիշտ սննդակարգով, մշտապես պատերազմ են հայտարարում այս կամ այն ճաշատեսակին և դրանց անխղճաբար դուրս են անում իրենց ճաշացանկից: Բայց կա սննդամթերք, որն անիրավացիորեն է հայտնվել վնասակարների շարքում:
Սերուցքային կարագ
Կարծիք կա, որ կարագը շատ կալորիական է և արյան մեջ բարձրացնում է «վատ» խոլեստերինի մակարդակը: Առաջին կետի հետ չենք վիճի, իսկ երկրորդի վերաբերյալ գիտնականները տարբեր կարծիքներ ունեն: Ամերիկացի հետազոտողները փորձեր են կատարել առնետների հետ: Նրանք կրծողներին կերակրել են որոշակի սննդակարգով, որի մեջ շատ կարագ էր պարունակվում: Որոշ ժամանակ անց առնետները գիրացան ու ծույլ դարձան, բայց նրանց արյան մեջ խոլեստերինի մակարդակը չփոխվեց: Դա ապացուցում է, որ վնասակար է ոչ թե խոլեստերինն ինքը, այլ օրգանիզմում քիմիական հավասարակշռության խանգարումը, որի պատճառով անոթների պատերին խոլեստերինային կուտակներ են առաջանում: Բժիշկների և դիետոլոգների մեծ մասը կարծում են, որ մարդկանց համար սերուցքային կարագն անհրաժեշտ սննդամթերք է, բնականաբար, նորմալ չափաքանակով օգտագործման դեպքում: Առողջ մարդու համար օրական նվազագույն չափաբաժինը 10 գրամ է, բայց այն կարելի է նաև 30 գրամի հասցնել: Սերուցքային կարագը նաև ճարպաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրատներ, երկաթ, կալցիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, նատրիում, պղինձ, մանգան, ցինկ, Ը, D, ժ, ՀՀ, ինչպես նաև Թ խմբի վիտամիններ է պարունակում: ժ վիտամինը անհրաժեշտ է մաշկի, մազերի, եղունգների առողջության և գեղեցկության, ինչպես նաև մկանների ամրության համար, Ը վիտամինը նպաստում է տեսողությանը, մաշկի և լորձաթաղանթների առողջությանը, առանց D վիտամինի անհնար է առողջ ոսկրեր ու ատամներ ունենալը: Այս բոլոր վիտամինները ճարպալույծ են և օրգանիզմը դրանք ավելի լավ յուրացնում է հենց բնական ճարպերի օգնությամբ:
Ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ նվազեցնել կամ լիովին հրաժարվել կարագից, դա հատկապես վտանգավոր է մինչև 25 տարեկանը (հնարավոր է վնասել հորմոնային համակարգը):
Շաքար
Այն փչացնում է ատամներն ու մարմնակազմը: Ի դեպ, լեհ բժիշկներն անկախ հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են հետևյալ անվիճելի փաստը. շաքարից ընդհանրապես զրկված մարդկային օրգանիզմը երկար դիմանալ չի կարող: Շաքարն ակտիվացնում է արյան շրջանառությունը գլխուղեղում և ողնուղեղում և դրանից լիովին հրաժարման դեպքում կարող են սկլերոտիկ փոփոխություններ զարգանալ:
Ինչ վերաբերում է շաքարի փոխարինողներին, պետք է ասել, որ ովքեր դրանք օգտագործում են մարմնի քաշի նվազեցման նպատակով, ակնթարթային արդյունքներ չեն ունենալու: Այդ նույն լեհ գիտնականները հետաքրքիր փորձ են կատարել առնետների հետ: Առնետների մի խմբին նրանք կերակրել են բնական շաքար պարունակող յոգուրտով, մյուս խմբին շաքարի փոխարինողով յոգուրտով: Արդյունքում, այն առնետների մոտ, որոնք կերակրվել էին արհեստական շաքար պարունակող յոգուրտով, նշանակալիորեն լավացել էր ախորժակը և կրծողներն սկսել էին գիրանալ:
Սուրճ
Կոֆեինը ստիպում է սրտին արագ բաբախել և բարձրացնում է արյան ճնշումը: Եվ նրանք, ովքեր հիպերտոնիա հիվանդությունն ունեն, չպետք է չարաշահեն առույգացնող ըմպելիքը: Սակայն գիտնականները կարծում են, որ օրական 2-3 բաժակ սուրճն առողջությանը վնաս չի պատճառի: Դիետոլոգներն էլ կարծում են, որ օրական 4 բաժակ սուրճը նորմալ չափաքանակ է, իսկ ըստ վերջին հետազոտությունների, նույնիսկ օրական 6 բաժակ սուրճն է առողջ մարդկանց համար անվնաս համարվել: Կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ավելացնում աշխատունակությունը, լավացնում ուղեղի աշխատանքը: Օրական 1-2 բաժակ սուրճն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը և տրամադրվել աշխատելու: Ճիշտ է, ըստ հետազոտությունների, որոնք անցկացրել են ամերիկյան գիտնականները, սուրճն օգնում է առույգանալ, եթե այն ըմպում եք ոչ քաղցած վիճակում:
Հաց
Շատերը հացին որոշ վերապահությունով են մոտենում, կարծելով, թե այդ մթերքից այնքան էլ շատ օգուտ չկա, իսկ կալորիաները շատ-շատ են: Հացի կալորիականությունն այնքան էլ շատ չէ, 100 գրամի մեջ մոտ 250 կկալ: Բայց, դրա հետ մեկտեղ, հացը հագեցնում է, և նրանք, ովքեր ճաշում կամ ընթրում են մի կտոր հացով, հիմնականում սնվելու ընդմիջումներին ավելի քիչ են մի կտոր բան ուտում: Միչիգան նահանգի գիտնականները բավական հետաքրքիր փորձ են անցկացրել: Նրանք մի խումբ ուսանողների առաջարկել են երկու ամիս հրաժարվել հրուշակեղենից: Փոխարենը թույլատրել են օրվա ընթացքում երեք անգամ ուտել այն ամենը, ինչ ուզեն, պայմանով, որ ամեն անգամ 4 կտոր խոշոր աղացվածքի ալյուրից թխված հաց ուտեն: Արդյունքը գերազանցել էր ամեն տեսակի սպասելիքները, ամեն մասնակից նիհարել էր նվազագույնը 10 կգ-ով: Այդ հրաշքի բացատրությունը շատ պարզ է, հացի շնորհիվ հաճելի հագեցածության զգացում է լինում, իսկ կալորիականությամբ էլ այդ մթերքը զիջում է մսին, ճարպերին և քաղցրեղենին: Դիետոլոգները կարծում են, որ առողջ մարդուն, առանց գիրանալու վտանգի, կարելի է ամեն օր 300 գ հաց ուտել: Այս քանակը օրգանիզմը կհագեցնի անհրաժեշտ վիտամիններով` B, E և օգտակար նյութերով` երկաթ,մագնիում և այլն, որոնք հացի մեջ այնքան էլ քիչ չեն: Ապացուցված է, որ ովքեր սիրում են հաց ուտել, ավելի քիչ են ատամնաբույժների մոտ գնում: Հացի կողը ատամի խոզանակից էլ լավ է մաքրում ատամնափառը, իսկ փափուկ միջուկն էլ կանխարգելում է կարիեսի առաջացումը:
Ձու
Երբեմն առողջ սննդակարգի երկրպագուները ձու տեսնելիս վախեցած դեմք են ընդունում և անմիջապես արտաբերում ՙխոլեստերին՚ բառը: Նրանք հավատացած են, որ ձուն լիքն է այդ վնասակար նյութով և, ովքեր շաբաթական 3 ձու են ուտում , նրանց արյունատար անոթների պատերին անպայման խոլեստերինային կուտակներ են առաջանում, նրանք հիվանդանում են աթերոսկլերոզով և սրտի նոպաներ են ունենում: Իրականում ձուն այնքան էլ վնասակար չէ, որքան կարծում են: Գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր օրական 1 ձու են օգտագործում, արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի փոխվում: Սակայն ձվի մեջ, իրոք, խոլեստերինի քանակը շատ է: Բայց, դրա հետ մեկտեղ, ձվի մեջ նաև լեցիտին կա, նյութ, որը արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Այդ պատճառով էլ ձվի «օգտակարությունն» ու «վնասակարությունը», կարծես, հավասարակշռվում են:
Ձվի դեղնուցի մեջ շատ է A վիտամինի պարունակությունը ( այն անհրաժեշտ է տեսողության, առողջ մաշկի, լորձաթաղանթի համար), ժ վիտամինի (գլխավոր հակաօքսիդանտն է, պաշտպանում է վաղաժամ ծերացումից, սրտի նոպաներից), Թ խմբի վիտամիններ, D վիտամին (առանց որի օրգանիզմը չի յուրացնում կալցիումը): Դեղնուցի մեջ նաև երկաթ կա (օգտակար է արյան և դեմքի հիանալի գույնի համար), յոդ (մասնակցում է նյութափոխանակությանը, լավացնում հիշողությունը, բարձրացնում աշխատունակությունը), կալիում, կալցիում:
Կարտոֆիլ
Կարծիք կա, թե կարտոֆիլի սիրահարները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն գիրանում են: Իրականում կարտոֆիլի վնասակարության վերաբերյալ լուրերը շատ են չափազանցված: Խաշած կարտոֆիլը համեմատաբար ոչ կալորիական սնունդ է, 100 գ խաշած կարտոֆիլը ընդամենը 80 կկալ է պարունակում, այն դեպքում, երբ 100 գ մակարոնը ձեր սնունդը կարող է հագեցնել 380 կկալ-ով, 100 գ հնդկացորենը` 360կկալ-ով, իսկ 100 գ բրինձը` 350 կկալ-ով: Իսկ եթե այդպես է, ուրեմն ակնհայտ է, որ կարտոֆիլի մեկ բաժինը այնքան էլ վնաս չի հասցնի մարմնակազմին: Բացառություն են կազմում միայն ֆրին և չիփսերը, որոնք տապակվում են հսկայական քանակությամբ յուղի մեջ, ներծծում են այն և բավական կալորիական դառնում: 100 գ չիփսը կամ ֆրին 500 կկալ-ից ավելի է պարունակում:
Ի դեպ, այս սննդի գլխավոր վտանգը ոչ թե էներգետիկ արժեքն է, այլ քաղցկեղածին նյութերը, որոնք կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ: Քաղցկեղածին նյութերը առաջանում են բուսական յուղի շատ երկար տաքացման հետևանքով, ինչպես նաև այն երկրորդ անգամ տաքացնելիս, այդ պատճառով էլ պետք է հնարավորինս խուսափել ֆրի-կարտոֆիլից: Իսկ դրա փոխարեն կարելի է հաճույքով վայելել խաշած կարտոֆիլը և, միևնույն ժամանակ, օրգանիզմը հագեցնել վիտամիններով: Կարտոֆիլի մեջ կա PP վիտամին (օգնում է պայքարել անքնության դեմ), ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք օգնում են մեր նյարդային համակարգին հաղթահարել սթրեսները և լրացնել կալիումի պաշարը, ասել է թե` լավացնել սրտի աշխատանքը:
06.03.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ