Սնունդը և առողջությունը
Ինքնազգացողությունը լավացնելու համար օրը սկսեք մեկ գդալ մեղրից
Դեռևս մեր թվարկությունից հարզարամյակներ առաջ մեծն Հոմերոսը գովերգել է մեղրի օգտակար հատկությունները: Իլիականում նա պատմում է, թե ինչպես Լեմնոս կղզու թագավորի դուստրը հույն ռազմիկների համար թարմացնող մեղրահյութ էր պատրաստում, որպեսզի նրանք լինեն առույգ, պահպանեն ուժն ու առողջությունը:
Մեղրի բուժիչ հատկությունները լուրջ ստուգում են անցել ժամանակով ու դարերի քննությունը գերազանցով «հանձնել»:
Եգիպտական բժշկության հնագույն «Գիրք դեղամիջոցների պատրաստման մարդկային մարմնի համար» հուշարձանում, որը գրվել է ավելի քան 3,5 հազար տարի առաջ, շատ տողեր են նվիրված մեղրին: Մեծ տաջիկ գիտնական Աբու Ալի Իբն Սինան, որ առավել հայտնի է Ավիցեննա անունով, լայնորեն ու հաջողությամբ էր կիրառում մեղրը զանազան հիվանդությունների բուժման նպատակով: Պյութագորասը հավատացնում էր, որ խոր ծերության է հասել անընդհատ մեղր օգտագործելու շնորհիվ: Մեղրը եգիպտական փարավոնների գանձարաններում հայտնաբերված «Հրաշագործ բարիքներ» դեղամիջոցների շարքն է դասվել: Հին ռուսական բժշկարանների ձեռագրերում մեղրի օգտակարությանը նույնպես պատվավոր տեղ է հատկացված: Այն բազմաթիվ դարմանների բաղադրիչ է եղել: Դրա դերի ու նշանակության մասին խոսում է նաև այն փաստը, որ Եկատերինա II-ի անձնական կնիքի վրա նույնպես մեղու է պատկերված:
Մեղրի բուժիչ հատկությունների գաղտնիքը
Գիտությունն ապացուցել է, որ մեղրի յուրաքանչյուր կաթիլի մեջ մարդու օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող ավելի քան 70 նյութ կա. մեղրի հիմնական բաղադրիչը ածխաջրերն են, գլյուկոզան (խաղողաշաքարը) և ֆրուկտոզան (մրգաշաքարը): Սովորական շաքարի համեմատությամբ` սրանք ավելի հեշտ են յուրացվում, նպաստում մկանային ուժին ու նորմալ աճին, ինչը շատ կարևոր է երեխայի աճման համար: Մեղրի պարբերաբար կիրառումը նպաստում է իմունիտետի բարձրացմանը` օրգանիզմը զանազան վարակների նկատմամբ դարձնելով ավելի ամուր կամ ուղղակի նպաստում է հիվանդությունների թեթև ընթացքին ու երկարացնում կյանքը:
Մեղրի կանխարգելիչ հատկությունները
- Առաջին` մեղրը հակաբորբոքային հատկություն ունի: Ուստի ամեն օր քաղցած փորին մեկ գդալ մեղրը կարող է կանխարգելել կամ չխորացնել գոյություն ունեցող գաստրիտը, ստամոքսի խոցը, խոլեցիստիտն ու պանկրեատիտը: Արագորեն անցնելով ստամոքսաղիքային տրակտով` մեղրը սպանում է բոլոր վնասակար մանրէները ու կարգի բերում ստամոքսի լորձաթաղանթը, ինչպես նաև սպիացնում վերքերը:
- Երկրորդ` մեղրը հակաօքսիդացնող հատկություն ունի, հետևաբար կարող է արգելակել ուռուցքների առաջացումը:
- Երրորդ` այն հրաշալի բնական հակադեպրեսանտ է: Այդ հատկության շնորհիվ է, որ այն մարդիկ, որոնք կանոնավոր կերպով ամեն առավոտ մեղր են օգտագործում, կարող են հաղթահարել քրոնիկ հոգնածության համախտանիշը, ինչը վերջին տարիներին տարածված է խոշոր քաղաքների բնակչության շրջանում: Նրանք նվազ ագրեսիվ են դառնում ու սթրեսային իրավիճակների նկատմամբ` ոչ այնքան ընկալունակ:
- Եվ, վերջապես, չորրորդ` առավոտյան մեղրի չափաբաժինը հրաշալի սնունդ է ուղեղի համար: Սովորական դարձած հաց ու երշիկի կամ պանրի փոխարեն մեկ գդալ մեղրը կարգի է բերում ուղեղը: Այն հավասարաչափ օգտակար է թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:
Մեղրը լինում է տարբեր տեսակի
Հնդկացորենի մեղր
Այն հեշտությամբ է տարբերվում իր գույնով: Լինում է մուգ դեղնավունից կարմրավուն և նույնիսկ մուգ շագանակագույն երանգների: Այն բյուրեղանում է: Ամինաթթուների ու վիտամինների պարունակությամբ գերազանցում է ակացիայի մեղրին: Նրանում մեծ քանակությամբ ֆերմենտներ կան: Բավական է մեկ անգամ օգտագործել հնդկացորենի մեղր, ու այլևս չեք շփոթի այլ մեղրի հետ: Այն քիչ կծվություն ունի, հատուկ համ ու հոտ: Դրանից կոկորդում այրոցքի զգացում չի լինում, ու կոկորդն էլ չի քերում: Հիմնականում դա մեծ քանակությամբ երկաթի ու սպիտակուցների արդյունք է: Դրա շնորհիվ այն խթանում է արյունատար օրգանները, թարմացնում արյունը: Օգտագործվում է նաև մի քանի հիվանդությունների կանխարգելման նպատակով, ինպես, օրինակ` սակավարյունությունը, անեմիան, ավիտամինոզը, օգնում է հոդային հիվանդությունների դեպքում, քութեշի ժամանակ: Կիրառվում է նաև լեղա- և երիկամաքարային հիվանդությունների ժամանակ, նպաստում լյարդի ու սրտամկանի աշխատանքի կանոնավորմանը:
Լորենու մեղր
Կիրառվում է կոկորդաբորբի, հարբուխի, բրոնխիտի, բրոնխիալ ասթմայի, սրտամկանի թուլության, ստամոքսաղիքային տրակտի բորբոքումների, երիկամների հիվանդության, լեղուղիների հիվանդությունների դեպքում: Տեղային հրաշալի ազդեցություն է ունենում թարախային վերքերի ու այրվածքների դեպքում: Այն ուժեղ հակամանրէային հատկություն ունի:
Դաշտային մեղր
Առաջարկվում է գլխացավի, անքնության, հաճախասրտության դեպքում: Վառ դեղնավուն է, երբեմն` դեղնադարչնագույն: Այն առանց վարանելու կարելի է բարձր կարգի մեղրերի շարքը դասել, ստացվում է երեքնուկից, հնդկացորենից, վայրի ճակնդեղից: Դաշտային բազմախոտ մեղրը հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդային համակարգի արևահյուսակի վրա:
07.11.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ