Սնունդը և առողջությունը
Դդմիկ
Դդմիկը ազգական է սովորական դդումին, լինում է բաց եւ մուգ կանաչավուն։ Այն առողջարար բազմաթիվ հատկություններ ունի, դիետիկ բույս է: Նրան իր նամակում անդրադարձել է մեր ընթերցող Ջուլիետա Սահակյանը:
Չնայած ցածր` գրեթե զրոյական կալորիականությանը, դդմիկը արագ հագեցնում է քաղցը։ Հրաշալի մթերք է նրանց համար, ովքեր ձգտում են ազատվել ավելորդ քաշից։ Օրվա մեջ կարելի է ուտել 1-1,5 կգ դդմիկ։ Դդմիկը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, որը օգտակար է սրտի աշխատանքի համար։ Դդմիկի պտուղները կարոտին (վիտամին A) են պարունակում եւ վիտամին C: Կարոտինը օգտակար է ատամների, մազերի, տեսողության համար։ Դդմիկի մեջ պարունակվող B վիտամինն անհրաժեշտ է մարդու սրտամկանի աշխատանքի համար։ Դդմիկը միզամուղ հատկություն ունի, մաքրում է արյունը։ Այն կարգավորում է ստամոքսի միկրոֆլորան, պաշտպանում է լորձաթաղանթը եւ աղիները, նպաստում դրանց ապաքինմանը, օգտակար է նաեւ փորկապության դեպքում։
Դդմիկի պտուղների սերմերի միջուկի մոտ 50%-ը ճարպեր են պարունակում։
Սերմերի մեջ նաեւ փրփրանյութեր (սապոնին) են հայտնաբերվել, որոնք ավանդական բժշկության մեջ օգտագործվում են որոշ հիվանդություններից բուժվելու համար։ Դդմիկի եփուկով կարելի է մաշկային վերքերը բուժել։ Պղնձի պարունակությունը օգտակար է երեխաների սակավարյունության եւ հղի կանանց սննդի համար, նորմալացնում է արյունագոյացումը։
Դդմիկի հյութն ամենալավ հանգստացնող միջոցն է անքնության դեմ։ Եփած դդմիկի կանոնավոր օգտագործումն օգտակար է նյարդային համակարգին։
Դդմիկային սննդակարգը հրաշալի միջոց է ցածր թթվայնության (գաստրիտ) ստամոքսաբորբի դեպքում։
Դդմիկը օգտակար է նաեւ հում վիճակում։ Որպես նախապահպանություն` թույլատրվում է հում դդմիկի միջուկն ուտել շիլայատիպ սնունդ ընդունելուց 20-30 րոպե առաջ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը՝ 1,5-2 ամիս։ Հում վիճակում օգտագործելիս դդմիկը պետք է մատղաշ լինի եւ նուրբ կանաչ փափկություն ունենա։ Դդմիկով կերակրատեսակները օգտակար են հեպատիտով հիվանդներին, խոլեցիստիտով, լեղաքարային հիվանդությունների, քրոնիկ փորկապության, հիպերտոնիայի դեպքում։
Դդմիկի պտուղներով չի թույլատրվում հրապուրվել միայն երիկամային հիվանդությունների խախտումների դեպքում, որը կապված է կալիումի հեռացման հետ։ Դդմիկով կերակրատեսակներ ուտելուց հետո սուրճ եւ ալկոհոլ չի թույլատրվում օգտագործել, քանի որ դրանք քայքայում են B վիտամինը։
Կոշտուկների դեպքում խորհուրդ է տրվում կրունկների վրա թարմ դդմիկով դիմակի խյուս քսել։ Անհրաժեշտ է դդմիկները քերիչով անցկացնել, տեղադրել թանզիֆին եւ դնել կրունկներին, պահել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով եւ սնուցող քսուք քսել: Կանոնավոր օգտագործելու դեպքում կրունկները կդառնան վարդագույն եւ հարթ։
Դդմիկն օրգանիզմից հեռացնում է նաեւ ավելորդ ջուրը եւ աղը, մաքրում է արյունը: Պեկտինի պարունակության շնորհիվ այն դյուրամարս է օրգանիզմի համար եւ հեռացնում է նատրիումային աղերը, ինչպես նաեւ՝ խոլեստերինը:
Դդմիկը 0,6 % սպիտակուց եւ 5,7% ածխաջուր է պարունակում: Հարուստ է հանքային նյութերով: Կալիումի եւ պղնձի մեծ քանակության շնորհիվ այն խորհուրդ է տրվում սակավարյունությամբ եւ աթերոսկլերոզով տառապող հիվանդներին: Դիետոլոգները մեծ տեղ են հատկացնում դդմիկին: Բացի այն, որ 100 գրամ դդմիկը 238մգ կալիում է պարունակում, այն նաեւ հարուստ է ֆոսֆորով, մագնիումով, երկաթով, օրգանական թթուներով, եւ այլն:
27.09.2010 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ