Սնունդը և առողջությունը
Սերկեւիլ
Դեռ հնում` 4000 տարի առաջ, սերկեւիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին «ոսկե խնձորներ»: Դեռ այն ժամանակ այդ պտուղները համարվում էին սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշ: Նույնիսկ Հին Հունաստանում, հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկեւիլ ուտեին, որպեսզի նրանց ողջ կյանքն անցներ համերաշխ ու բարի մթնոլորտում:
Սերկեւիլը շատ ջերմասեր բույս է, սակայն կարող է նաեւ դիմանալ 30-40 աստիճան սառնամանիքին: Այս համեղ ու բուրավետ պտուղներից պատրաստում են հյութեր, կոմպոտներ, մուրաբա եւ այլ պահածոներ: Օգտագործվում է նաեւ գինեգործության ու հրուշակեղենի արտադրության մեջ:
Բուժական նպատակով օգտագործվում են սերկեւիլի պտուղները: Դրանք պարունակում են մինչեւ 12 տոկոս ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա, օրգանական թթուներ` խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, պեկտինային ու դաբաղային նյութեր, ասկորբինաթթու եւ շատ միկրոտարրեր: Սերմերը պարունակում են մոտ 20 տոկոս լորձ. օսլա, ճարպայուղեր եւ այլ օգտակար նյութեր:
Սերկեւիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների` լուծի, արյունահոսությունների ժամանակ: Որպես միզամուղ միջոց` այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթեւացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը` մրսածության, հազի, բրոնխիտի, ինչպես նաեւ՝ սպաստիկ կոլիտի բուժման համար:
Սերկեւիլը նաեւ հանդիսանում է սրտխառնոցը հանգստացնող միջոց, իսկ թարմ պտուղները երկաթի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում են սակավարյունության դեպքում: Պտուղներն օժտված են նաեւ հականեխիչ հատկությամբ: Նույնիսկ փաստեր կան, որ միջնադարի հայկական իրականության մեջ սերկեւիլից պատրաստված եփուկներով բուժում էին հազը, թոքախտն ու այլ դժվար բուժվող հիվանդություններ: Իսկ ահա մեզ ուղարկված նամակներից մեկում նույնիսկ նշվում է, որ լնդերի արյունահոսության համար շատ լավ միջոց է սերկեւիլի ցողունների կեղեւներից պատրաստված եփուկով ողողումը: Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ ծառի ցողունների կեղեւը լցնել 300 մլ ջրի մեջ ու մարմանդ կրակի վրա եփել:
Սերկեւիլի թարմ պտուղներից պատրաստված օշարակն անեմիայի ժամանակ շատ օգտակար է, իսկ դրանք խորոված կամ եփած վիճակում օրը 100-ական գրամ կարելի է ուտել բրոնխիտի դեպքում, ինչպես նաեւ լավ լեղամուղ միջոց է: Սերկեւիլի լորձաթուրմը (որի պատրաստման համար անհրաժեշտ է 5:100 հարաբերությամբ ամբողջական սերմերի վրա ջուր լցնել ու մի քիչ թողնել), շատ լավ է աչքերի լվացման համար, բրոնխիտի, շնչուղիների շատ հիվանդությունների, սպաստիկ կոլիտի եւ նմանատիպ այլ հիվանդությունների բուժման համար: Այն նաեւ շատ լավ սնուցող դիմակ կարող է հանդիսանալ դեմքի մաշկի համար:
Պետք է ասել, որ, իհարկե, սերկեւիլ խորհուրդ չի տրվում օգտագործել կերակրող մայրերին, քանի որ այն կարող է փորկապության պատճառ դառնալ:
28.11.2009 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ