ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել:
Յուտիի Համալսարանն առաջարկում է սրտային անբավարարության բուժման համար դեղերն օգտագործել փորոքային կարգավորող սարքի հետ` միաժամանակ: Դա պոմպ է, որը պահպանում է սրտի աշխատանքը և փոխարինում աջ կամ ձախ փորոքին: Այն օգտագործում են սրտային անբավարարությամբ հիվանդները մինչև տրանսպլանտացիան կամ, եթե տրանսպլանտացիան անհնար է:
Պոմպը նվազեցնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Սահմանափակ ժամանակահատվածում նրա օգտագործումը թույլ է տալիս սրտին` հանգստանալ, ժամանակ շահել, որի ընթացքում նա կարող է վերականգնել իր վնասված կառուցվածքը: Դրա հետևանքով սրտի ֆունկցիան լավանում է այնքան, որ հնարավոր է դառնում պոմպի հեռացումը:
Միջոցը փորձարկվել է կամավորների մոտ: Հետազոտություններում ընդգրկվել են 19-59 տարեկան, 40 հիվանդ՝ պրոգրեսիվող սրտային անբավարարությամբ: Նրանց բոլորին ներդրվել է պոմպ: 19 բուժառուները բուժվել են համաձայն նոր արձանագրության (պոմպ՝ գումարած սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղորայք): Այդ խմբի մոտ գրանցվել է սիրտ-անոթային համակարգի վիճակի լավացում, որը հնարավորություն է տվել հեռացնել պոմպը: Այդ հիվանդների 90 տոկոսը, պոմպը հեռացնելուց մեկ տարի անց, դեռ կենդանի էր, իսկ 77 տոկոսը` լավ էին իրենց զգում նաև 3 տարի անց:
02.12.2020 Կարդացեք նաև
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3BxnRA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ