ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Նոր նյութը կարող է կանխել օսթեոպորոզի զարգացումը. news.am
Children's Medical Center Research Institute-ի գիտնականներն աճի նոր ոսկրագոյացնող գործոն են հայտնաբերել՝ օսթեոլեկտին՝ (Clec11a)։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծողների մոտ այդ գործոնը խթանում է ողնուղեղում ցողունային բջիջներից նոր ոսկրային հյուսվածքի ձեւավորման գործընթացը։ Այդ բացահայտումը կարող է օսթեոպորոզի բուժման նոր դեղերի հիմք ծառայել։
Օսթեոպորոզը հիվանդություն է, որին բնորոշ է զանգվածի ու ոսկրերի խտության նվազումը։ Օսթեոպորոզով տառապում է ամբողջ աշխարհում ավելի քան 200 մլն մարդ։ Գոյություն ունեցող դեղերի մեծ մասը, ինչպիսիք են բիոֆոսֆոնատները, դանդաղեցնում են ոսկրային զանգվածի կորուստը, բայց չեն նպաստում նոր ոսկրային հյուսվածքի աճին։ Այս պահին ոսկրային հյուսվածքի ձեւավորմանը նպաստող միակ դեղը թերիպարատիդն է։ Սակայն այն կարելի է օգտագործել առավելագույնը 2 տարի, քանի որ դրա պատճառով մեծանում է օսթեոսարկոմայի ռիսկը։
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել ձվարանները հեռացրած մկների վրա (օսթեոպորոզի մոդելը հետդաշտանադադարային շրջանում, քանի որ կանացի սեռական հորմոնների անկումը մեծացնում է օսթեոպորոզի ռիսկը)։ Մի խմբում կրծողներին ամեն օր թերիպարատիդ են ներարկել, իսկ երկրորդում՝ օսթեոլեկտին, երրորդ խումբը վերահսկիչ է եղել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին ու երկրորդ խմբերի կրծողների մոտ ոսկրային հյուսվածքի ծավալը մեծապես աճել է վերահսկիչ խմբի համեմատ։
Հետազոտությունը ցույց է տվել, որ թերիպարատիդը եւ օսթեոլեկտինը մկներին փրկել են ձվարանների հեռացումից հետո ոսկրային հյուսվածքի կորստից։ Բացի այդ, հետազոտողները հայտնաբերել են, որ կրծողների մոտ օսթեոլեկտինի ակտվիության ճնշումը հանգեցրել է ոսկրային զանգվածի կորստյան եւ օսթեոպորոզի ախտանշանների առաջացման։
20.12.2016 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSIH315' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ