Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am

Ստեղծվել է սեռական ճանապարհով ՄԻԱՎի փոխանցումը արգելափակող դեղ. news.am

Իսպանացի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են նոր հակառետրովիրուսային դեղ, որը ոæչ միայն գրեթե ամբողջովին արգելափակում է օրգանիզմում ՄԻԱՎ-ի բազմացումը, այլեւ գրեթե լիովին բացառում է սեռական ճանապարհով վարակի փոխանցումը։ Այս մասին ասված է Journal of Infectious Diseases-ում հրապարակված հոդվածում։

«Հակառետրովիրուսային դեղեր խմելիս ՄԻԱՎ վարակակիր տղամարդկանց 5-25 տոկոսը սեռական գեղձերում ազատվում է վիրուսից։ Այդ պատճառով մենք միշտ խորհուրդ ենք տալիս նրանց պահպանակ օգտագործել, եթե նրանց սեռական զուգընկերները վիրուսակիրներ չեն։ Նոր դեղը՝ դոլուտեգրավիրը, կարող է նրանց ազատել դրա անհրաժեշտությունից»,- ասում է Բարսելոնայի համալսարանի մասնագետ Դենիել Պոդզամչերը։

Նրա խոսքով՝ անգամ հակառետրովիրուսային դեղեր ընդունելիս ՄԻԱՎ-ը երկար ժամանակ փոքր քանակությամբ է մնում այն օրգաններում, որտեղ իմունային բջիջները գրեթե երբեք չեն թափանցում, այդ թվում՝ սեռական գեղձերում։ Այդ պատճառով շատ վարակակիրներ շարունակում են սպառնալիք ներկայացնել իրենց սեռական զուգընկերների համար անգամ բուժման երկարատեւ կուրսից հետո։

Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ դեղեր են ստեղծել, որոնք կարող են ներթափանցել այդ օրգանները եւ աստիճանաբար ոչնչացնել ՄԻԱՎ-ը, սակայն նրանք դա շատ դանդաղ են անում, ինչը խնդիրներ է ստեղծում հիվանդների եւ բժիշկների համար։

Պոդզամչերի թիմի իրականացրած փորձերը ցույց են տվել, որ այդ խնդիրները կարելի է լուծել հակառետրովիրուսային դեղերի նոր դասի միջոցով, որոնք ճնշում են ինչպես ինտեգրազը՝ հատուկ սպիտակուցը, որը վիրուսին օգնում է մտցնել ԴՆԹ-ն վարակված բջիջներում։

Պարզվել է, որ նման դեղերից մեկը՝ դոլուտեգրավիրը, կարող է ներթափանցել տղամարդու ամորձիների մեջ եւ շատ արագ ոչնչացնել վիրուսը՝ դեղն ընդունելուց մեկ ամսվա ընթացքում` նվազեցնելով սերմնահեղուկի մեջ ՄԻԱՎ խտությունը և հասցնելով գրեթե զրոյականի։ Գիտնականների խոսքով՝ 15 հիվանդներից միայն մեկը բուժման կուրսից 6 ամիս անց չի կարողացել նման արդյունքի հասնել, սակայն եւս կես տարի անց իրավիճակը բարելավվել է, եւ նրա սերմնահեղուկը գրեթե ամբողջովին մաքրվել է ՄԻԱՎ-ից։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. drvasishths.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ