Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Գիտնականները քթի միջնապատի բջիջներից ծնկի աճառ են աճեցրել. news.am

Գիտնականները քթի միջնապատի բջիջներից ծնկի աճառ են աճեցրել. news.am

University Hospital Basel-ի (Շվեյցարիա) գիտնականները քթի միջնապատի բջիջներից ծնկի աճառ են աճեցրել: Ստացված աճառները, որոնք կիսվելու եզակի ունակությամբ են օժտված, 18-ից 55 տարեկան 10 հիվանդի են պատվաստել: Փոխպատվաստումը կատարվել է դեռեւս երկու տարի առաջ, սակայն վիրահատության հաջողության մասին գիտնականները միայն այժմ են հայտնել, երբ բավականին ժամանակ է անցել, որպեսզի ստացած արդյունքը կարողանան գնահատել:

Հիվանդների քթի միջնապատից հյուսվածքի 6 մմ տրամագծով կտոր է վերցվել, որից հետո երկու շաբաթվա ընթացքում այդ բջիջները մշակվել են աճի գործոնի ազդեցությամբ: Այնուհետեւ բջիջները տեղափոխել են կոլագենային մակերեւույթի վրա, եւ մշակումը շարունակվել է եւս երկու շաբաթ: Հետագայում ապագա փոխպատվաստանյութին տրվել է անհրաժեշտ ձեւ, ինչը թույլ է տվել դրանով փոխարինել վնասված աճառը:

Փոխպատվաստումից երկու տարի անց 10 հիվանդից 9-ի մոտ փոխպատվաստման հետ կապված որեւէ բարդացում չի նկատվել: Մասնակիցներից մեկը չի կարողացել անհրաժեշտ հետազոտություն անցնել, քանի որ ծանր վնասվածք էր ստացել:

Պատվաստումից հետո հիվանդները նկատել են ցավի զգացողության նվազում, ծնկահոդի աշխատանքի լավացում, իսկ նրանց կյանքի որակը նկատելիորեն լավացել է: Չնայած այս միջամտությունն արդյունավետ է, առայժմ վաղ է մեթոդի կլինիկական կիրառման մասին խոսելը. դեռեւս շարունակում են հիվանդներին հետեւել: Դրանից զատ, անհաժեշտ է մեծ թվով հիվանդների հետ աշխատելու մեթոդ մշակել, նաեւ այսպիսի բուժման արդյունավետությունը համեմատել բուժման ստանդարտ մեթոդների եւ պլացեբոյի հետ:

Մեթոդը բավականին հեռանկարային է, եւ հեղինակները հուսով են, որ անհրաժեշտ բոլոր փորձարկումներից հետո հնարավոր կլինի այն կլինիկայում կիրառել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ