ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Փորձարարական դեղը սպինալ մկանային ատրոֆիայով երեխաներին օգնել է քայլել. news.am
University College London համալսարանի գիտնականները՝ Ֆրանչեսկո Մունտոնիի ղեկավարությամբ փորձարկել են սպինալ մկանային ատրոֆիայի դեմ նոր դեղը։ Նուսիներսեն դեղով բուժում անցած փոքր երեխաները կարողացել են ինքնուրույն նստել ու նույնիսկ հենվելով քայլել։ Հետազոտության արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ գիտնականները ժամանակից շուտ դադարեցրել են փորձարկումը: Դեղի արդյունավետությունն այնքան ակնհայտ էր, որ էթիկայի տեսակետից պարզապես սխալ կլիներ հսկիչ խմբի երեխաներին պլացեբո տալը։
Սպինալ մկանային ատրոֆիան ժառանգական հիվանդություն է, որը տարբեր աստիճանի ծանրություն է ունենում։ Հիվանդության առավել լուրջ տեսակներով տառապող երեխաներն ունակ չեն նույնիսկ նստել ու հազվադեպ են ողջ մնում մինչեւ երկու տարեկան։
Նուսիներսենը պարունակում է ԴՆԹ մասնիկներ, որոնք ունակ են կապակցվել ՌՆԹ-ի որոշակի մասերի հետ։ Դրա շնորհիվ հնարավոր է լինում արգելափակել կամ փոխել այս կամ այն սպիտակուցների արտադրությունը։
Նունիներսենի ստեղծման ժամանակ նրանց հաջողվել է մոդիֆիկացնել դրանք ու ստեղծել երկար կյանք ունեցող դեղ, որը չէր քայքայվում ներարկումից անմիջապես հետո ու ամուր կապակցվում էր ՌՆԹ-ի հետ։ Նման դեղերը կարող են դանդաղեցնել հիվանդության զարգացումը ու նույնիսկ կանխել այն։
Չնայած ստացված արդյունքները շատ տպավորիչ են, բայց դեռ չի կարելի ասել, որ դեղը 100 տոկոսով արդյունավետ է։ Բացի դրանից, նման դեղերը զուրկ չեն թերություններից՝ հիվանդներին անհրաժեշտ են կանոնավոր կրկնակի ներարկումներ, բացի դրանից, այն պետք է ներարկել ողնուղեղային հեղուկի մեջ։ Նման բուժակարգը կարող է լուրջ բարդություններ ունենալ։
Գիտնականները համարում են, որ մոտ ապագայում նման դեղեր կարող են հայտնվել նաեւ այն հիվանդների համար, ովքեր այլ հիվանդություններով են տառապում, օրինակ` Ալցհայմերի կամ Գենթինգթոնի։
12.10.2016 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ