Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am

Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am

Իսրայելից եւ ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ազդակային էլեկտրական դաշտի օգնությամբ կանխարգելել գերաճած սպիների տարածումը: Այդ մասին հայտնում է  Journal of Investigative Dermatology-ն:

pIRE տեխնիկան (անգլերեն` partial irreversible electroporation. «մասնակի անշրջելի էլեկտրապորացիա») ոչ ինվազիվ է եւ հիմնված է սպիի միկրովրկ բարձրավոլտ ոչջերմային էլեկտրական ազդակների միջոցով վերամշակման վրա: Մեխանիզմը թույլ է տալիս վերահսկել կոլագենի բաղադրիչ ֆիբրիլյար սպիտակուցի բջիջների տարածումը: pIRE-ն ոչնչացնում է կոլագենային բջիջները, միաժամանակ չի հանգեցնում նոր վերքի առաջացման եւ չի խանգարում առաջնային վնասվածքի բնական առողջացմանը: 

Փորձարկման ընթացքում հեղինակները կես տարվա ընթացքում pIRE-ի օգնությամբ մկների վրա թերապիայի հինգ սեանս են իրականացրել: Արդյունքները վերլուծվել են հատուկ այդ հետազոտության համար մշակված պատկերների վերամշակման օգնությամբ: Թեստերը ցույց են տվել, որ pIRE-ը միջինը 57,9 տոկոսով կրճատել է սպիների մակերեսը` չմշակված վերքերի համեմատ: Մոտ ժամանակներս բժիշկները մտադիր են մեթոդի կլինիկական փորձարկումներ կատարել մարդկանց վրա, նրանք ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ են փնտրում: 

Գերաճած սպին ի հայտ է գալիս շարակցական հյուսվածքի չափից ավելի արտադրության հետեւանքով: Կոլագենի չափազանց մեծ արտադրությունն այս դեպքում տեղի է ունենում կոլագենազայի մակարդակի նվազման ֆոնին` ֆերմենտի, որը ոչնչացնում է կոլագենը: Նշվում է, որ նման սպիների առաջացման առավել հաճախակի պատճառ են այրվածքները, մինչդեռ, ԱՀԿ տվյալների համաձայն, վնասվածքից յուրաքանչյուր տասներորդ մահը հրդեհի հետեւանք է: Սպիների բուժման հայտնի մեթոդները` վիրահատական  միջամտություն, լազերային թերապիա եւ այլն, բավականաչափ արդյունավետ չեն:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ