ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Աորտայի վրա մինի-պոմպը թուլացած սրտին կօգնի արյուն մղել. news.am
Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի մասնագետների նոր մշակումը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր սրտանոթային համակարգի հիվանդությունների հետեւանքով օրգանի փոխպատվաստման են սպասում: Սարքն ամրացվում է աորտայի շուրջը եւ սրտին օգնում արյուն մղել:
Դիէլեկտրիկ էլեկտրաակտիվ պոլիմեր (Dielectric Electro Active polymer, DEAP) անունով սարքը տեղադրվում է աորտայի շուրջը` ձախ փորոքից դուրս գալու շեմին: Սարքը կազմված է երեք բարակ օղակից, որոնք պատրաստված են հատուկ էլեկտրական հատկանիշներ ունեցող նյութից: Յուրաքանչյուր օղակի վրա էլեկտրոդներ կան: Հոսանքը միացնելիս սարքն ընդլայնվում է, անջատելիս` սեղմվում (օղակներից յուրաքանչյուրն` ըստ հերթականության) եւ արյունը մղում աորտայով` օգնելով սրտին: «Էլեկտրական սրտազարկը» ի հայտ է գալիս մագնիսական ինդուկցիայի շնորհիվ:
Նման կառուցվածքով մինի-պոմպը մի քանի առավելություն ունի: Նախ` վիրահատության ընթացքում գործնականում չեն դիպչում անմիջապես սրտին, երկրորդ` օղակներն արյան հետ ուղղակի շփում չունեն, համապատասխանաբար` փոքր է հեմոլիզի եւ, որպես հետեւանք, արյան զեղումների հավանականությունը, երրորդ` ոչ մի հաղորդալար չկա: Զարկերակը կարելի է կառավարել ռեալ ժամանակի ռեժիմում, որովհետեւ օղակներն անմիջապես արձագանքում են հոսանքին:
Գյուտը նախատիպի փուլում է: Հետազոտողները նախատեսել են լրացուցիչ բարելավումներ կատարել, իսկ հետո սարքը փորձարկել այնպիսի հեղուկների վրա, որոնք արյան նման հատկանիշներ ունեն, օրինակ` գլիցերոլի: Գիտական խումբն աշխատում է Բեռնի Համալսարանական հոսպիտալի հետ համագործակցությամբ, որտեղ հնարավորություն կա կլինիկական փորձարկումներ կատարելու:
30.06.2016 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ