Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Դեղերի 3D տպագրությունը թույլ կտա մի քանիսի փոխարեն մեկ հաբ ընդունել. news.am

Դեղերի 3D տպագրությունը թույլ կտա մի քանիսի փոխարեն մեկ հաբ ընդունել. news.am

Դեղերի ստեղծման նոր տեխնոլոգիան թույլ կտա հիվանդներին անհատապես համապատասխանող դեղեր ստեղծել: 3D տպիչով տպագրված մեկ դեղահաբում կպարունակվեն անհրաժեշտ չափաբաժիններն այն բոլոր դեղերի, որոնք անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում:

Հայտնի է, որ եռաչափ տպագրության օգնությամբ ստեղծված դեղեր արդեն թողարկվում են: Այսպես, ԱՄՆ-ում արդեն սկսել են այդ եղանակով տպագրել եւ վաճառել սպիրտամ` երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների դեմ պայքարի միջոց: Իսկ միանգամից մի քանի դեղի  փոխարինող դեղահաբ ստեղծել առայժմ չէր հաջողվում:

Սինգապուրի ազգային համալսարանի (National University of Singapore) հետազոտողները հատուկ ծրագիր են մշակել, որը վերլուծում է, թե հիվանդն ինչ դեղեր է ընդունելու եւ ինչ չափաբաժնով: Այդ տեղեկությունների հիման վրա տպագրվում է անհրաժեշտ դեղերով հիմնակմախքը: Դրանից հետո դեղահաբը ծածկվում է լրացուցիչ պաշտպանական շերտով: 

Երբ հիվանդը կուլ է տալիս դեղը, արտաքին թաղանթն աստիճանաբար ավերվում է, իսկ դեղերը սկսում են հասնել օրգանիզմին: Հիմնակմախքի կառուցվածքի շնորհիվ դեղերը միաժամանակ չեն բաց թողնվում:

Ի դեպ, առայժմ վաղ է խոսել նման դեղահաբերի օգտագործման մասին, ներկայումս մշակողները հովանավորներ են փնտրում այդ դեղերի արտադրության համար:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ