Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

ԱՄՆ-ում ստեղծել են պոլիմերային ողեր ողնուղեղի հյուսվածքների վերածնման համար. 1in.am

ԱՄՆ-ում ստեղծել են պոլիմերային ողեր ողնուղեղի հյուսվածքների վերածնման համար. 1in.am

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի կլինիկաներից մեկի հետազոտողները կենսաբանական պոլիմերային նյութերից ստեղծել են արհեստական ողեր։ Նրանք իրենց աշխատանքը ներկայացրել են Ամերիկյան քիմիական ընկերակցության տարեկան կոնֆերանսում, որը մարտի 14-ին անցկացվել է Սան Դիեգո քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ)։

Բժիշկները հայտարարել են, որ մշակման հիմնական նպատակը ողնաշարի ծանր վնասվածքներով կամ մետաստատիկ ուռուցքներով հիվանդներին օգնելն է։ Վերջիններիս հեռացման դեպքում վիրաբույժները հարկադրված են խոցված գոտուց հանել ողերն ու հարակից միջողային սկավառակները։

Հետազոտողները ներկայացրել են այլընտրանքային տարբերակ, որը կարող է փոխարինել թանկարժեք մետաղական պրոթեզներին։ Նրանք մշակել են փոխպատվաստանյութ, որը ջրազրկված վիճակում ողի հեռացումից հետո կարող է տեղադրվել նրա տիրույթում։

Պոլիմերային նյութն օրգանիզմից ներծծում է հեղուկը և ընդլայնվում է՝ լրացնելով առողջ ողերի միջև ընկած թափուր տեղը։

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ