ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Իմունաթերապիան կարո՞ղ է օգնել լեյկոզի ծանր տեսակներից տառապող հիվանդներին. news.am
Փորձարարական Т-բջջային իմունաթերապիան կարող է օգնել լեյկոզի ծանր տեսակների բուժման գործում. ԱՄՆ-ի գիտնականների անցկացրած փոքրիկ հետազոտության ընթացքում փորձարարական մեթոդը թույլ է տվել լեյկոզով հիվանդների մոտ առողջության բարելավում արձանագրել: Ստացված արդյունքները տպավորիչ են թվում, սակայն գիտնականները նշում են, որ նոր մեթոդի օգտագործումը կապված է լուրջ երկրորդական հետեւանքների հետ, եւ մինչեւ գործնականում կիրառելը, անհրաժեշտ է ավելի երկար, մանրամասնորեն ուսումնասիրել այն:
Fred Hutchinson Cancer Research Center-ի հետազոտողները` Սթենլի Ռիդդլերի գլխավորությամբ, Т լիմֆոցիտներ են վերցրել, որոնք առանձնացվել էին սուր լիմֆոլեյկոզով, քրոնիկ լիմֆոլեյկոզով եւ ոչ հոջկինյան լիմֆոմայով տառապող հիվանդների արյունից. դրանք փոփոխելով, բջիջներին սովորեցնելով հարձակվել քաղցկեղային բջիջների վրա, եւ նորից ներարկել են հիվանդների օրգանիզմ:
Հետազոտությանը մասնակցած բոլոր հիվանդներն ավելի վաղ քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա էին անցել, որոնք արդյունավետ չէին եղել:
Նախածրագրավորված Т բջիջների ներմուծումն օգնել է բարելավել հիվանդների վիճակը: Փոխպատվաստումից մի քանի շաբաթ անց գիտնականները նկատել են, որ սուր լիմֆոլեյկոզով տառապող հիվանդների 94 տոկոսի ոսկրածուծում բացակայում էին ուռուցքային բջիջները, այսինքն, հիվանդներն ամբողջությամբ բուժվել էին: Էական բարելավումներ են նկատվել արյան քաղցկեղի այլ տեսակներով տառապող հիվանդների 80 տոկոսի մոտ. նրանցից գրեթե կեսին հաջողվել է ամբողջությամբ բուժվել:
Ճիշտ է, որոշ դեպքերում հիվանդների մոտ լուրջ բարդացում է զարգացել` ցիտոկինների արտանետման համախտանիշ, որն ուղեկցվել է ճնշման նվազմամբ եւ ջերմաստիճանի բարձրացմամբ: Բացի այդ, երկու հիվանդ մահացել է հետազոտության ընթացքում:
Չնայած այդ ամենին, գիտնականները վստահ են, որ իմունաթերապիան ի վիճակի է երկարացնել անհույս ուռուցքային հիվանդների կյանքն այն դեպքում, եթե բուժման այլ մոտեցումներ, մասնավորապես` քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան անարդյունավետ են:
23.02.2016 Կարդացեք նաև
10.10.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ