ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Գիտնականները ցրված սկլերոզի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել. news.am
Սթենֆորդի նյարդաբանության բաժնի մասնագետները նոր դեղ են ստեղծել, որը կարող է օգտագործվել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Դեղը փորձարկել են այդ հիվանդությամբ տառապող մկների վրա, ստացված արդյունքները հիմք են ենթադրելու, որ դեղը կօգնի պայքարել այդ հիվանդության դեմ:
Ներկայում ցրված սկլերոզով տառապող հիվանդներին ինտերֆերոնով թերապիա են նշանակում. դա չի բուժում հիվանդությունը եւ նույնիսկ չի դանդաղեցնում նրա ընթացքը, բայց թուլացնում է դրա դրսեւորումները: Սակայն շատ հիվանդների մոտ այդ դեղի օգտագործման հետ կապված կողմնակի ազդեցություններ են առաջանում:
Այժմ գիտնականները` Լոուրենս Շտեյնմանի գլխավորությամբ, առաջարկել են ցրված սկլերոզի դեմ պայքարում օգտագործել լեղաթթվի արհեստական սինթեզված ագոնիստ` օբետիհոլային թթուն (6-ECDCA): Փորձարկումների իրականացման համար հեղինակները մկներ են աճեցրել, որոնք զուրկ են ֆարնեզոիդային Х-ռեցեպտորի դրսեւորումներից, որն օգտագործվում է լեղաթթվի սինթեզի եւ խոլեսթերինի նյութափոխանակության մեջ: Այդ ռեցեպտորը չունեցող կենդանիների մոտ վառ արտահայտված էին ցրված սկլերոզի ախտանիշները:
Կենդանիների մի խումբը 6-ECDCA է ստացել, իսկ մյուսը` հենոդեզոքսիհոլային թթու (ֆարնեզոիդ Х ռեցեպտորի բնական ագոնիստ): Բոլոր կենդանիների մոտ էական բարելավումներ են նկատվել, սակայն պարզվել է, որ 6-ECDCA-ի ընդունումն առավել արդյունավետ է: Հետազոտողներն ընդգծում են, որ նախաընտրելի է դեղի ներքին ընդունման տարբերակը, քան ներարկումները` ինտերֆերոնի դեպքում: Ի դեպ, 6-ECDCA ընդունած հիվանդների մոտ կողմնային ազդեցություններ են արձանագրվել. փորձարկվողների 23 տոկոսի արյան մեջ բարձրացել է խոլեսթերինի մակարդակը, բացի այդ մաշկաքոր է առաջացել:
Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
16.02.2016 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ