Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Հետծննդյան արյունահոսության դեմ պայքարի սարք է մշակվում. news.am

Հետծննդյան արյունահոսության դեմ պայքարի սարք է մշակվում. news.am

Institute of Translational medicine-ի գիտնականները` Էնդրյու Ուիքսի գլխավորությամբ, ինչպես նաեւ այլ հետազոտական կազմակերպությունների մասնագետներ 850 000 ֆունտ սթեռլինգի չափով դրամաշնորհ են ստացել հետծննդյան արյունահոսության դեմ պայքարի սարք մշակելու համար:

Հետծննդյան արյունահոսությունը ծննդաբերությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում ի հայտ եկող բարդություններից է, որի հետեւանքով կինը կարող է ավելի քան 500-1000 մլ արյուն կորցնել: Այդ բարդությունն աշխարհում մայրական մահացության ամենատարածված պատճառներից է. աշխարհում ծննդկանների մոտավորապես 25 տոկոսը մահանում է հետծննդյան արյունահոսության հետեւանքով:

Պրոֆեսոր Էնդրյու Ուիքսն ու իր գործընկերները հատուկ սարք են մշակել, որը PPH Butterfly անվանումն է ստացել: Այն ո՛չ միայն ի վիճակի է կանգնեցնել հետծննդյան արյունահոսությունը, այլեւ պարզել դրա ի հայտ գալու պատճառը:

Սարքի նախատիպն արդեն ստեղծվել է եւ մոտ ժամանակներս հետազոտողները նախատեսում են շարունակել հետազոտությունները, ինչպես նաեւ հիվանդների վրա փորձարկել սարքի անվտանգությունը: Հենց այդ փորձարկումների իրականացման համար է տրվել դրամաշնորհը:

Վերջերս սարքի մշակման համար Ուիքսն ու իր գործընկերները Հյուսիս-արեւմտյան ափի Առողջապահական գիտական ցանցի Նորարարության մրցանակին են արժանացել:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express
Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express


Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1