Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Սառեցված կղանքով դեղահաբերը կարող են օգնել ճարպակալման դեմ պայքարում. news.am

Սառեցված կղանքով դեղահաբերը կարող են օգնել ճարպակալման դեմ պայքարում. news.am

Կղանքի փոխպատվաստումն ընդամենը հնչում է սարսափելի: Իրականում հիվանդները ստիպված են լինում սառեցված արտաթորանք պարունակող պատիճներ ընդունել, ինչը հանգեցնում է աղիքային միկրոբիոմի փոփոխմանը:  Վերջերս  կղանքի փոխպատվաստումն ավելի ու ավելի ժողովրդական է դառնում, չէ՞ որ դրա օգնությամբ հնարավոր է պայքարել մի շարք աղիքային վարակների եւ փորկապության դեմ: Նման փոխպատվաստումները կարող են նաեւ քաշի պակաս ունեցող մարդկանց օգնել քաշ հավաքելու:  

Սառեցված արտաթորանքներով դեղահաբերը կարո՞ղ են օգնել ճարպակալմամբ տառապող մարդկանց: Բժիշկ Էլայն Յուն եւ իր գործընկերները  Մասաչուսեցի գլխավոր հիվանդանոցից պատրաստվում են գտնել այդ հարցի պատասխանը: 

Նրանց ծրագրած փորձարկմանը ճարպակալմամբ տառապող 20 կամավոր կմասնակցի: 12 շաբաթվա ընթացքում մասնակիցների մի խումբ պատիճներում սառեցված արտաթորանք կընդունի, իսկ մյուսը` պլացեբո: Նրանք բոլորը կշարունակեն իրենց սովորական կենսակերպը` չփոխելով ո՛չ սննդակարգը, ո՛չ ֆիզիկական ակտիվության մակարդակը: Հետազոտության մասնակիցներին կհետեւեն մեկ տարի շարունակ եւ կանոնավոր կերպով արտաթորանքի նմուշներ կվերցնեն միկրոբիոմի ուսումնասիրման համար: 

Հեղինակները բացատրում են, որ առայժմ չգիտեն, թե ինչպիսին կլինեն փորձարկման արդյունքները: Սակայն հույս ունեն, որ արտաթորանքներով դեղահաբերի եւ միկրոբիոմի այն փոփոխությունների շնորհիվ, որոնց կհանգեցնեն դրանք, կփոխվի ո՛չ միայն ճարպակալմամբ հիվանդների քաշը, այլեւ մարմնի ճարպային զանգվածը, ինչպես նաեւ ինսուլինի նկատմամբ զգայունությունը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ