Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ամերիկացիները ստեղծել են ստամոքսի վիրահատությանը փոխարինող դեղահաբ (տեսագրություն). tert.am

Ամերիկացիները ստեղծել են ստամոքսի վիրահատությանը փոխարինող դեղահաբ (տեսագրություն). tert.am

Ամերիկյան Allurion Technologies ընկերությունը ստեղծել է հեղափոխական դեղահաբ, որը ստացել է Elipse անվանումն ու կարող է հիանալի այլընտրանք դառնալ ստամոքսի չափի փոքրացման վիրահատության համար:

Ինչպես նշում է Oddity Central-ը, այս հաբը նախատեսված է մեծ ախորժակի տեր ու դրա հետևանքով ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցողների համար, ովքեր մտադիր են վիրահատական ճանապարհով փոքրացնել ստամոքսի չափերը:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարդու օրգանիզմ ընկնելուց հետո հաբն ուռչում է, վերածվում փուչիկի, որը հագեցվածության զգացողություն է առաջացնում մարդու մոտ, ինչի արդյունքում նա սկսում է զգալի քիչ սնվել: Փուչիկը ստամոքսում մնում է մի քանի ամիս, հետո այն  փսկում է ու արտաթորանքի հետ դուրս գալիս:

Աղբյուրը նկատում է, որ ներկայում բժիշկներն օգտագործում են նմանատիպ փուչիկներ, որոնք, սակայն տեղադրելու ու հետո հեռացնելու համար պահանջում են վիրահատական միջամտություն: Մինչդեռ  Elipse-ն աշխարհում առաջին նմանատիպ փուչիկն է, որն առանց էնդոսկոպիայի հայտնվում է ստամոքսում ու հեշտությամբ դուրս գալիս:

 

 -

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ