Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ստեղծվել է նոր ոսկրային ցեմենտ օսթեոպորոզի բուժման համար. news.am

Ստեղծվել է նոր ոսկրային ցեմենտ օսթեոպորոզի բուժման համար. news.am

Ֆրանսիացի գիտնականները նոր փրփուր են մշակել, որը ներարկում են ներակչի օգնությամբ ու որն օգնում է վերականգնել ոսկրերի ամրությունն ու ամբողջականությունը օսթեոպորոզի ու այլ հիվանդությունների դեպքում:

Կալցիումի ֆոսֆատի հիմքով ստեղծված՝ ոսկրերի համար ցեմենտն արդեն մի քանի տարի է օգտագործվում է բժշկության մեջ, սակայն նոր նյութը, որը ստեղծել են Նանթի համալսարանի գիտնականները՝ Պյեր Վայսի ղեկավարությամբ, ավելի հարմար է հին ու փխրուն ոսկրերի համար:

Նոր նյութի կարեւոր առավելություններից է ավելի քան 50 նմ տրամագծով մակրոծակոտկիներ առաջացնելու ունակությունը: Բոլոր մյուս ներարկվող ոսկրային ցեմենտները նման հատկություն չեն ունեցել, ինչը դժվարացրել է դրանց կիրառումը սպունգաձեւ ոսկրային հյուսվածքն ամրացնելու նպատակով:

Ոսկրային փրփրաձեւ ցեմենտն արագ ամրացնում է ոսկրերը, իսկ դրա ներակումը գրեթե ոչ մի անհարմարություն չի պատճառում հիվանդին: Կալցիումի ֆոսֆատից բացի փրփուրի կազմում կա նաեւ հիդրոգել, որն իր հերթին նպաստում է օդի պղպջակների առաջացմանը:

Նոր նյութի գործածման արդյունավետությունը փորձարկվել է ճագարների վրա: Գիտնականներն արդեն պարզել են, որ փրփուրը թունավոր ազդեցություն չունի, բայց նախքան մարդկանց վրա կիրառելն անհրաժեշտ է բավականաչափ լրացուցիչ հետազոտություններ իրականացնել:

Այս մասին հայտնում է Acta Biomaterialia գիտական ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ