Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Գիտնականները վիրավոր զինվորների կյանքը փրկելու անսպասելի միջոց են առաջարկել. news.am

Գիտնականները վիրավոր զինվորների կյանքը փրկելու անսպասելի միջոց են առաջարկել. news.am

Վերքի կամ վնասվածքի հետեւանքով արյան կորուստը զինվորների եւ վթարի զոհերի մահացության հիմնական պատճառներից է։  Սովորաբար, նման վնասվածքների առկայության պարագայում ժամանակը սահմանափակ է. եթե տուժածին չեն կարողանում հիվանդանոց հասցնել «ոսկե» ժամի ընթացքում, արյունահոսությունը կարող է մահվան պատառ դառնալ։  Ալաբամայի համալսարանի գիտնականները 19 տարի աշխատել են՝ պարզելու, թե ինչ է պետք անել, որպեսզի տուժածները դիմանան, մինչեւ հիվանդանոց հասնելը, նույնիսկ, եթե դա մի քանի ժամ տեւի։

Նրանց հաջողվել է նման մեթոդ գտնել։  Վիրավորների կյանքի փրկության բանալին, պարզվել է, էսթրոգենն է՝ կանանց սեռական հորմոնը, իսկ ավելի ստույգ՝ դրա սինթետիկ տարբերակը։

Գիտնականները նման բացահայտում են կատարել դեռեւս 1997 թ., ընդ որում՝ պատահաբար։ Պատվիրված արու առնետների փոխարեն նրանց էգ առնետներ էին բերել։  Դժվար էր էգերին օգտագործել, որովհետեւ էգի սեռական հորմոններն անընդհատ տատանվում են, ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել փորձարկման մաքրության վրա։  Սակայն, հենց այդ հորմոններն են նպաստել հետաքրքիր բացահայտմանը:  Գիտնականները նկատել են, որ էգերը հեշտությամբ են դիմակայում արյան վարակմանը, նույնիսկ առանց հատուկ բուժման։ Մեկ այլ հետազոտություն հաստատել է գիտնականների ենթադրությունն առ այն, որ դա պայմանավորված է էգերի էսթրոգենի մակարդակով։ Երբ նրանք փորձել են գիտափորձը կրկնել մկների հետ, որոնց էսթրոգեններն ավելի քիչ են, պարզվել է, որ նրանք չեն կարողացել դիմակայել արյան վարակմանը։ 

Հետագայում գիտնականներին հաջողվել է պարզել, որ սինթետիկ էսթրոգենը նաեւ բարելավում է սրտի եւ լյարդի գործառույթները նույնիսկ արյան 60 տոկոսի կորստից հետո։ Էսթրոգեններն անոթալայնիչ ազդեցության շնորհիվ բարելավում են արյան հոսքը, ինչն օգնում է ավելի երկար պահպանել հիվանդի կյանքը։ 

EE-3-SO4-ը գիտնականների մշակած սինթետիկ էսթրոգենի վերջին տարբերակն է, դա հիվանդին ողջ է պահում վնասվածք ստանալուց հետո  6 ժամվա ընթացքում. ինչը բավարար է նրան հիվանդանոց հասցնելու եւ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար։

Գիտնականներն ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունից արդեն 10 միլիոն դոլար են ստացել այդ ոլորտում իրենց հետազոտությունները շարունակելու եւ ստացված սինթետիկ հորմոնը մարդկանց վրա փորձարկելու համար։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ