Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Խոլեսթերինի դեմ պատվաստանյութը կազատի ամեն օր ստատիններ ընդունելու անհրաժեշտությունից. news.am

Խոլեսթերինի դեմ պատվաստանյութը կազատի ամեն օր ստատիններ ընդունելու անհրաժեշտությունից. news.am

ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները նոր պատվաստանյութ են մշակել, որը կարող է էականորեն նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը եւ հիվանդին ազատել ամեն օր ստատիններ ընդունելու անհրաժեշտությունից։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ ստիպված են այնպիսի դեղեր ընդունել, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեսթերինի մակարդակը։ Սակայն այդ դեղերը բազմաթիվ երկրորդական հետեւանքներ ունեն եւ, որպես կանոն, թանկ արժեն։  Նոր պատվաստանյութը, գիտնականների խոսքով, արդեն ստատիններից վատ չի գործում, բայց, ամենայն հավանականությամբ, պակաս կարժենա, իսկ երկրորդական հետեւանքներն այնքան լուրջ չեն։

Այս պատվաստանյութի մեկ ներարկումը երկար ժամանակով էականորեն նվազեցնում է «վատ խոլեսթերինի» մակարդակը, ինչը շատ կարեւոր է մի շարք սիրտ-անոթային հիվանդություների կանխարգելման համար։ Իհարկե, առայժմ պատվաստանյութը փորձարկվել է միայն մկների եւ կապիկների վրա։  Նրանց մոտ դեղը մինչեւ 55 տոկոս իջեցրել է «վատ խոլեսթերինի» մակարդակը։ Մոտ ապագայում պատվաստանյութը մշակողները կսկսեն փորձարկել այն մարդկանց վրա։

Մեր օրգանիզմը D վիտամինի, սնունդը մարսող հորմոնների եւ մոլեկուլների համար խոլեսթերին է արտադրում։ Իսկ ավելցուկի դեպքում խոլեսթերինը արգելափակում է զարկերակները, ինչը հանգեցնում է սրտի հիվանդությունների եւ ուղեղի կաթվածների։  Խոլեսթերինն ինքնին օգտակար է, PCSK9  անունով սպիտակուցը նպաստում է արյան մեջ խոլեսթերինի շրջանառությանը՝ օրգանիզմին թույլ չտալով ազատվել դրանից։  Նոր պատվաստանյութը ազդում է այդ սպիտակուցի վրա, որպեսզի խոլեսթերինը բնական եղանակով լվացվի մեր արյունատար համակարգից։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lenta-kazan.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ