Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ինսուլինային ինհալյատոր. դիաբետի դեպքում ինսուլինի ներարկման այլընտրանքը. news.am

Ինսուլինային ինհալյատոր. դիաբետի դեպքում ինսուլինի ներարկման այլընտրանքը. news.am

Ամերիկյան Food and Drug Administration-ը հավանություն է տվել ԱՄՆ-ի տարածքում Afrezza անունով ինսուլինային նոր ինհալյատորի օգտագործմանը։ Դրանում ինսուլինը պահվում է փոշու տեսքով, որն անհրաժեշտ է ուտելուց առաջ քթով ներս քաշել՝ վերահսկելու արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ 

Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետները որոշել են իրենց վրա փորձարկել նոր ինհալյատորը եւ մի քանի ամիս անց այն եզրակացությանն են հանգել, որ ինհալյատորն արդյունավետ է, օգտագործման մեջ՝ թեթեւ, եւ կարող է ներարկումների համար հրաշալի այլընտրանք լինել։  Ավելին, այն կարելի է օգտագործել ինսուլինի ցանկացած այլ տեսակի հետ, ընդ որում, այն համապատասխանում է դիաբետի երկու տեսակին:

Նրանք նաեւ թվարկել են փոշի ինսուլինի ու ինհալյատորի մի քանի առավելություն

  • Նոր սարքը նվազեցնում է հիպոգլիկեմիայի ռիսկը։ Այս սկսում է գործել 12-15 րոպեից եւ օրգանիզմից ամբողջությամբ հանվում է  180 րոպեում։
  • Անցավ է եւ հարմար։ Երբ ներքաշում եք նման ինսուլինը, այն թոքերով մտնում է օրգանիզմ, իսկ հետո հայտնվում արյան  մեջ։
  • Գունավոր նշումներն օգնում են խուսափել սխալներից։  Թափանցիկ պարկուճի վրա գունավոր նշումներ կան, ինչն օգնում է խուսափել սխալներից։  Պարկուճը եւ ինհալյատորը շատ կոմպակտ են։ Դրանք հնարավոր է կրել տաբատի գրպանում կամ էլ փոքրիկ պայուսակում։
  • Օգտագործումը շատ պարզ է եւ հատուկ խնամք չի պահանջում։ Ինսուլինը քթով ներս քաշելով ուղղակի փակեք ինհալյատորի կափարիչը։ Նաեւ՝ դրանք փոխեք շաբաթը երկու անգամ։


Ուրիշ ի՞նչ արժե իմանալ ինհալյատորի մասին

  •     Ինսուլինը լավ կգործի, եթե ընդունեք ուտելուց անմիջապես առաջ։
  •     Փոշին կարող է թեթեւակի հազ առաջացնել, ուղղակի մի քիչ ջուր խմեք եւ ամեն ինչ կանցնի։
  •     Դուք առաջվա պես ստիպված կլինեք հետեւել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին եւ բժշկի այցելել։
  •     Հիպոգլիկեմիան այնպիսի խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացած ինսուլինի օգտագործման դեպքում, նաեւ՝ այս ինսուլինի։
  •     Սրտի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաեւ ծխողներին խորհուրդ չի տրվում նման ինհալյատոր օգտագործել։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ