Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ճապոնացի գիտնականներն ապացուցել են ցողունային բջիջների օգնությամբ աչքերի բուժման արդյունավետությունը. news.am

Ճապոնացի գիտնականներն ապացուցել են ցողունային բջիջների օգնությամբ աչքերի բուժման արդյունավետությունը. news.am

Բնական գիտությունների պետական ինստիտուտի  (Փիքեն) ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ապացուցել են տեսողության հետ կապված հիվանդությունների բուժման ժամանակ ցողունային բջիջների (iPS-բջիջների) գործածման արդյունավետությունը:

Հետազոտողների տվյալներով, մարդուն ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթ ներպատվաստելուց մեկ տարի անց ոչ մի կողմնակի ազդեցություն չի նկատվել: Ճապոնացի գիտնականներին նաեւ հաջողվել է բուժումից հետո մեծացնել հիվանդի «տեսողության ոլորտը»: Սա վկայում է նրանց առաջարկած մեթոդի արդյունավետության մասին:

Ճապոնիայի մասնագետներն անցած տարվա սեպտեմբերին իրականացրեցին ցողունային բջիջներից աճեցված աչքի ցանցաթաղանթի ներպատվաստման աշխարհի առաջին վիրահատությունը: Հիվանդը մակիլոդիստրոֆիայով հիվանդ 70-ամյա կին  էր: «Ռիկեն» ինստիտուտի գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները ցողունային բջիջների կիրառման ոլորտում ու եւս մի քանի նույնատիպ վիրահատություն կատարել:

Մակուլոդիստրոֆիան ախտահարում է աչքի ցանցաթաղանթն ու տարեց մարդկանց շրջանում կուրության գլխավոր պատճառներից է համարվում: Այս հիվանդության գոյություն ունեցող բուժման մեթոդներն ունակ են միայն ժամանակավորապես վերացնել դրա ախտանիշները:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ