Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Գիտնականները իդեալական միջոց են մշակել ծովային հիվանդության դեմ. news.am

Գիտնականները իդեալական միջոց են մշակել ծովային հիվանդության դեմ. news.am

Ծովային հիվանդության ախտանիշների թեթեւացման նպատակով բրիտանացի գիտնականներն առաջարկում են օգտագործել էլեկտրական հոսանքի լիցքեր: Ծովային հիվանդությունն առաջանում է, երբ ուղեղը սկսում է շարժման մասին հակասական ազդակներ ստանալ տեսողական ու հենաշարժային համակարգերից: Ավտոմեքենայով ճամփորդելիս, ատրակցիոններում կամ ծովային շրջագայության ժամանակ առաջացող այս անհարմարության զգացումը վերացնելու համար առաջարկում են էլեկտրական հոսանքի լիցքով ազդել ուղեղի այն մասի մաշկի վրա, որը պատասխանատու է շարժման իմպուլսները մշակելու համար:

Փորձի ընթացքում 20 կամավորներ նստել են հատուկ աթոռին, որը նմանակում է ճոճվելու շարժումը: Այդ մարդկանցից տասին հոսանքի աննկատ լիցքեր են հաղորդել, իսկ փորձի մյուս մասնակիցներին կեղծ բուժում են իրականացրել:

Ի վերջո, նրանք, ում վրա փորձարկում էին լիցքերը, տիեզերագնացի աթոռում կարողացել են 207 վայրկյան ավելի երկար մնալ ու ավելի արագ վերականգնվել: Բացի դրանից, գիտնականները չեն նկատել նաեւ հոսանքաբուժության որեւէ կողմնակի ազդեցություն: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է Neurology բժշկական ամսագրում:

Հետազոտողները մտադիր են 5-10 տարի հետո ստեղծել ու վաճառքի դնել մի սարք, որն էլեկտրական հոսանքը կհասցնի ուղեղին ՝ սովորական ականջակալների միջոցով: Գիտնականներն ասում են, որ այս գաղափարով արդեն հետաքրքրվել են զինվորականները, ովքեր հաճախ են բախվում ծովային հիվանդությանը՝ նավերի վրա ծառայություն անցնելու կամ օդանավ վարելու ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ