ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Բրազիլական իշամեղվի թույնը սպանում է քաղցկեղածին բջիջները. 1in.am
Բրազիլական իշամեղվի մի տեսակի թույնը կարող է սպանել քաղցկեղածին բջիջները և միաժամանակ չոչնչացնել դրանց առողջ հարևաններին՝ շնորհիվ այն բանի, որ դրա մոլեկուլները «տրամադրված են» աշխատելու այն ճարպերի հետ, որոնք առկա են միայն քաղցկեղածին բջիջների մակերևույթին: Այս մասին ասվում է Biophysical Journal ամսագրում հրապարակված հոդվածում:
«Իմացությունն այն բանի, թե այդ սպիտակուցն ինչպես է աշխատում, մեզ կօգնի հասկանալ՝ ինչպես կարող ենք այն առավելագույն արագ հարմարեցնել և սկսել օգտագործել հօգուտ մարդու առողջության: Ինչպես մենք արդեն ցույց ենք տվել՝ այն արձագանքում է միայն քաղցկեղածին բջիջներին և թունավոր չէ առողջ հյուսվածքների համար, ինչը վկայում է դրա պոտենցիալ անվտանգության մասին: Այնուամենայնիվ, մենք դեռ պետք է լրացուցիչ փորձեր կատարենք՝ դա հաստատելու համար»,- նշում է Փոլ Բիլսը Լիդսի համալսարանից:
Մարմնի նորմալ բջիջները պարունակում են երկու շերտ ճարպեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է տարբեր մոլեկուլներից: Երբ բջիջը վերածվում է քաղցկեղային ուռուցքի, այդ շերտերի քիմիական բաղադրությունը խախտվում է, և մեմբրանի ներքին կեսը կազմող մոլեկուլները հաճախ ընկնում են արտաքին շերտ:
Թույնի ամրացումը մեմբրանի մակերևույթին հանգեցնում է այն բանին, որ դրանում սկսում են առաջանալ ծակոտիներ՝ ըստ էության, սովորական «խոռոչներ», որոնց տրամագիծն արագորեն աճում է «քիլլեր»-մոլեկուլների թվի հետ միասին: Դրա արդյունքում քաղցկեղածին բջջի պարունակությունը պարզապես «դուրս է հոսում», և այն մահանում է:
Բիլսը և նրա գործընկերները հուսով են, որ Polybia paulista-ի թույնը և դրա սինթետիկ օրինակը հնարավոր կլինի օգտագործել որպես հիմք կամ բաղադրիչ քաղցկեղի դեմ ապագա դեղերի համար, որոնք չեն առաջացնի կողմնակի ազդեցություններ և առողջ բջիջների զանգվածային մահ, ինչպես քիմիա- և ռադիոթերապիայի դեպքում է:
03.09.2015 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ