ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Տոմոգրաֆները կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման մեջ. med.news.am
MPT սքաները (տոմոգրաֆ), որը սովորաբար օգտագործվում է ախտորոշման նպատակով, կարելի է կիրառել քաղցկեղի բուժման մեջ. այն արդյունավետ կլինի բջջային դեղամիջոցները դժվարհասանելի ուռուցքների վրա ուղղորդելու գործում:
Շեֆիլդի համալսարանի (Sheffild University) մի խումբ գիտնականներ հաջողությամբ փորձարկել են տոմոգրաֆը հակաուռուցքային դեղամիջոցների ներերակային ներարկումը վերահսկելու համար: Իհարկե, այդ հաջողությունը ձեռք է բերվել մկների վրա, իսկ մարդկանց վրա հետազոտությունները հնարավոր կդառնան միայն տարիներ անց, այնուամենայնիվ, հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց տեխնիկան կարող է հեղաշրջում իրականացնել անվիրահատելի ուռուցքների եւ քաղցկեղի չտեղայնացված տեսակների բուժման գործում:
Փորձարկման ընթացքում օգտագործվել են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ մկներ, որոնց ուռուցքը տարածվել էր թոքերում: Բուժման համար իմունոթերապիա էր օգտագործվում. մարդու արյան սպիտակ գնդիկները փոփոխվել էին (շղթայվել էին այն հարուցչին, որը սպանում է քաղցկեղային բջիջները): Այդ դեղամիջոցը ներարկումից առաջ լրացուցիչ բեռնվել էր երկաթի օքսիդ պարունակող մասնիկներով: Դրա շնորհիվ ներարկումից հետո կարելի է տոմոգրաֆի մագնիսների միջոցով կառավարել դեղի շարժումը:
Դա նվազեցնում է երկրորդական հետեւանքների ռիսկը: Միաժամանակ, դեղի առաջընթացի պահին կարելի է լուսանկարներ ստանալ եւ ստուգել «ուղղորդման » ճշգրտությունը:
20.08.2015 Կարդացեք նաև
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
02.12.2020
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
20.02.2020
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
07.02.2020
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
10.01.2020
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
15.11.2019
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
06.09.2019
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
06.11.2018
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
10.10.2018
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
07.04.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ