ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Կանադայում հայուհու ստեղծած դիալիզի սարքը միջազգային ուշադրության է արժանացել. med.news.am
Դիալիզի փոքրիկ, էժան և արդյունավետ սարքը, որի հեղինակը մոնռեալցի Անի Փողարյանն է, միջազգային ուշադրության է արժանացել: Այդ մասին հաղորդում է «CBC»-ն:
«Հնդկաստանից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Հայաստանից, Հարավային Ամերիկայից, ամեն տեղից հաղորդագրություններ եմ ստանում»,– ասում է Փողարյանը, ով 17 տարեկանում է ստեղծել այդ սարքը: Կանադայի բոլոր ծայրերից հիվանդները գրում են նրան` շնորհավորելով և հաջողություն մաղթելով: Իսկ Օնտարիոյից մի բժշկական ընկերություն առաջարկել է հովանավորել նրան և ֆիլտրեր տրամադրել:
Այս պատմությունը, որը նախկինում լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներով, միջազգային ուշադրության է արժանացել, ինչը կնոջը մղել է անցնելու հաջորդ մակարդակ: Իր իսկ խոսքով, ինքն առանց ձեռքերը ծալելու աշխատում է, որպեսզի բարելավի իր սարքը, որը մոտ 500 դոլար արժե: Ներկայումս դիալիզի սարքերն արժեն մոտ 30 հազար դոլար:
Ոչ առևտրական «Հեմա Քվեբեկ ընկերությունը, որն այդ նահանգում կառավարում է արյունով եւ հյուսվածքներով ապահովման ոլորտը», գյուտարար աղջկան ստաժավորում է առաջարկել` նրան թույլ տալով իսկական արյան վրա փորձարկել իր սարքի նախատիպը: Փողարյանն ու իր թիմը հույս ունեին, որ սարքը երկուս ու կես ժամվա ընթացքում չորս լիտր արյուն կֆիլտրի, բայց սարքը դա արեց ընդամենը 25 րոպեի ընթացքում:
Անի Փողարյանի խոսքով, սարքի արդյունավետությունը, պարզությունը և փոքր չափերը այն իդեալական են դարձնում զարգացող երկրներում և աղետի վայրերում գործածելու համար: Մի հիվանդ նշել է, որ այդ գյուտը հեղափոխական կլինի հիվանդների կյանքում: Հենց դրա հույսն էլ ունի գյուտարար կինը: Փողարյանն ակնկալում է, որ դիալիզի իր սարքը շուկայում կհայտնվի մի քանի տարուց:
20.08.2015 Կարդացեք նաև
10.10.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ