Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ցողունային բջիջների ներարկման նոր մեթոդը կարող է օգնել սրտային անբավարարության բուժման գործում. med.news.am

Ցողունային բջիջների ներարկման նոր մեթոդը կարող է օգնել սրտային անբավարարության բուժման գործում. med.news.am

Ցողունային բջիջները վնասված սրտին հասցնելու նոր մեթոդը կարող է օգնել սուր սրտային անբավարարության դեպքում, նշում են University of Utah-ի գիտնականները:

Նախնական հետազոտությունների ընթացքում նրան պարզել են, որ այդ բուժման ռազմավարությունը անվտանգ է եւ 48 պացիենտների մոտ ոչ մի բարդացումներ չի առաջացնում: Մեկ տարի անց սրտի ֆունկցիաները այս հիվանդների մոտ բարելավվել էին:

Հետազոտության առաջատար հեղինակ Ամիտ Պատելը՝ վերոնշյալ համալսարանի կարդիովասկուլյար վերարտադրողական բժշկության տնօրենը, պատրաստվում է նոր, ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել՝ պարզելու, հնարավո՞ր է արդյոք բուժել սրտային անբավարարությունը ցողունային բջիջներով:

Բազմաթիվ այլ հետազոտողներ եւս ուսումնասիրում են սրտային անբավարարության բուժման համար ցողունային բջիջների օգտագործման հավանականությունը, սակայն լուրջ կլինիկական արդյունքներ դեռեւս ոչ-ոք չի արձանագրել:  Ամենաբարդ հարցը թերեւս կայանում է ցողունային բջիջները վնասված սրտամկանին հասցնելու մեջ: Այս հարցը, կարծես թե, լուծել  են Ամիտ Պատելն ու նրա գործընկերները, ովքեր, վերցնելով ցողունային բջիջները ոսկրածուծից, պսակաձև ծոցի միջոցով էին դրանք հասցնում սրտին: Այլ մասնագետների մեծ մասը ներարկում էին ցողունային բջիջները զարկերակների միջոցով, սակայն խնդիրն այն է, որ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ զարկերակները շատ հաճախ նեղանում են եւ աչքի չեն ընկնում ճկունությամբ, այդ պատճառով բջիջներն այս զարկերակներով չեն հասնում այնտեղ, որտեղ պետք է:

Իրականացվել էին նաեւ կաթետերի միջոցով ցողունային բջիջները դեպի սիրտ հասցնելու փորձեր, սակայն այդպես բջիջների շատ փոքր մաս միայն հնարավոր է ներարկել, իսկ նոր տեխնիկայի շնորհիվ՝ երակի միջոցով կարելի է շատ ավելի մեծ «չափաբաժին» ներարկել:

Բժիշկ Պատելի հետազոտության մասին հայտնում է Stem Cells Translational Medicine ամսագիրը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.32dent.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ