Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ուլտրաձայնը կարող է օգնել քրոնիկ վերքերի բուժման ժամանակ. med.news.am

Ուլտրաձայնը կարող է օգնել քրոնիկ վերքերի բուժման ժամանակ. med.news.am

Ուլտրաձայնի օգտագործումը թույլ է տալիս երեք-չորս անգամ արագացնել վերքերի ապաքինումը, նշում են Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանի գիտնականները: Ուլտրաձայնային ալիքները, նրանց խոսքով,  կարող են օգնել այնպիսի վերքերով պացիենտներին, ովքեր կայուն են բուժման նկատմամբ:

Գիտնականները պարզեցին, որ ուլտրաձայնը հատկապես արդյունավետ է դիաբետիկների ու տարեց հիվանդների վերքերի բուժման դեպքում: Նրանց խոսքով՝ այս տեխնոլոգիան ի զորու է օգնել միլիոնավոր մարդկանց, որոնց վերքերը շատ դանդաղ են լավանում: Եվ, քանի որ խոսքը գնում է բնական գործընթացների մասին, այս թերապիան ոչ մի կողմնակի ազդեցություն չունի, որոնք կապված են դեղամիջոցների օգտագործման հետ:

Աշխարհում քրոնիկ վերքերից տառապող հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնց գրեթե հնարավոր չէ բուժել գոյություն ունեցող մեթոդներով: Առավել տարածված են ամբողջ աշխարհում մաշկային վերքերն ու դիաբետիկ ոտնաթաթը, եւ որոշ դեպքերում դրանով տառապող մարդկանց համար միակ ելքը վերջույթի հեռացումն է, որը հանգեցնում է հաշմանդամության:

Հենց այդ պատճառով է Շեֆիլդի համալսարանի գիտնականների բացահայտումն այդքան կարեւոր: Այժմ բացառված չէ, որ 3-4 տարի անց ուլտրաձայնն օգտագործվի բժշկությունում քրոնիկ վերքերի բուժման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. wlpress.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ