Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Իսրայելում ստեղծել են լույսով աշխատող կարդիոխթանիչ. 1in.am

Իսրայելում ստեղծել են լույսով աշխատող կարդիոխթանիչ. 1in.am

Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականներ Ուդի Նուսինովիչը և Լիոր Գապստեինը ստեղծել են հատուկ կարդիոխթանիչ, որն աշխատում է լույսով, հայտնում է nr2.com.ua-ը:

Դրա էությունն այն է, որ հետազոտողները սրտի բջիջների մեջ մտցրել են օպտոգենիկ մոդիֆիկացիա, որը թույլ է տալիս ղեկավարել սրտի կծկումները: Օպտոգենիկ մեթոդի իմաստն այն է, որ բջջի մեջ ներդնում են լուսազգայուն սպիտակուցի գեն: Այդ սպիտակուցը լույսի ազդակի տակ մեմբրանում բացում է իոնային ուղիները:

Նրանք փորձ են կատարել առնետների վրա, որի արդյունքում կարգավորվել է նրանց սրտի կծկումների հաճախականությունը:

Քանի որ խոշոր կենդանիների, ինչպես նաև մարդու սիրտն ավելի խոր է տեղավորված մարմնի մեջ, այնտեղ կարող են հասնել միայն ավելի երկար լուսային ալիքները, և նոր մեթոդում, հավանաբար, կօգտագործվի սպեկտրի կարմիր և ինֆրակարմիր հատվածը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zdorovdeta.wordpress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ