Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ

Ինչպես է ավոկադոն պայքարում քաղցկեղի դեմ. ըստ գիտնականների` այն կարող է ապագայի դեղամիջոց դառնալ. tert.am

Ինչպես է ավոկադոն պայքարում քաղցկեղի դեմ. ըստ գիտնականների` այն կարող է ապագայի դեղամիջոց դառնալ. tert.am

Ավոկադոն համեղ է տարատեսակ աղցաններում, բացի այդ, վաղուց հայտնի է, որ այն առողջության համար օգտակար ճարպեր է պարունակում:  Այժմ գիտնականները բացահայտում են, որ ավոկադոն կարող է օգտակար լինել քաղցկեղի դեմ պայքարում:

 Daily Mail-ի հաղորդմամբ` կանադացի գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է, որ յուղալի մրգի ճարպը կարող է պայքարել միելոիդ լեյկոզի դեմ, որը հիվանդության հազվադեպ, բայց մահացու տեսակ է:

Ավոկադոյի ճարպային մոլեկուլները քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները, որոնք հիվանդության հիմքն են, քանի որ վերածվում են անբնական արյան բջիջների:  Ամբողջ աշխարհում քիչ դեղեր կան, որ քայքայում են լեյկոզի ցողունային բջիջները:

Հետազոտությունների ֆոնին՝ գիտնականները հույս ունեն ավոկադոյից դեղեր  ստեղծել, որը մի օր կերկարաձգի միելոիդ լեյկոզով հիվանդների կյանքի տևողությունն ու որակը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. strana-sovetov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ